News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մալիշկայի գյուղապետ Մհեր Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց Մովսիսյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը:

Մովսիսյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու համար 13 մլն դրամ ստանալու եւ բաժանելու մեջ: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ գյուղապետը 2017թ.-ի ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ Աշոտ Արսենյանից ընտրակաշառք բաժանելու համար ստացել է 13 մլն դրամ:

«Մհեր Մովսիսյանի մեղադրանքում Աշոտ Արսենյանի անունը չկա: Նախաքննություն է ընթանում այժմ, ընդամենը կարող եմ ասել, որ Մովսիսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը:

Նշենք, որ ոստիկանությունը հայտնել էր նաեւ, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավարն ու որդին՝ համայնքի մարզադպրոցի տնօրենը, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են հակառակ ծառայության շահերի։ Մասնավորապես, 2016 թվականի հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձեւակերպել Մալիշկա համայնքի ղեկավարի կնոջը, որը նրանց գիտությամբ փաստացի աշխատանքի չի հաճախել եւ մինչեւ այս տարվա մայիս ստացել է 2 մլն դրամից ավելի աշխատավարձ։

Պարզվել է նաեւ, որ 2017 թվականին Մովսիսյանը եւ համայնքապետարանի գլխավոր հաշվապահը համայնքի 11 բնակչի անվամբ ձեւակերպել ու դուրս են գրել 410 հազար դրամ՝ որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն։ Դուրս գրված գումարը յուրացվել է։

Այս մասով Մհեր Մովսիսյանին մեղադրանք չի առաջադրվել: Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց նաեւ, որ իր պաշտպանյալը շարունակում է աշխատել որպես համայնքի ղեկավար:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ