Բաժիններ՝

«Վենգերը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչներից մեկն է». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դրական է արտահայտվել ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերի աշխատանքի մասին: Հիշեցնենք, որ նախօրեին «Արժանիքների համար» անվանակարգում Վենգերը ստացել էր Laureus մրցանակը:

«Արսենը ֆուտբոլի պտմության լավագույն մարզիչներից մեկն է: Ես իսկապես հարգում եմ նրան»,- Մոուրինիոյին է մեջբերում The Telegraph-ը:

Վենգերն ինքն ավելի ուշ նշել է, որ Մոուրինիոյի խոսքերն անսպասելի են եղել իր համար:

«Ինձ համար Ժոզեի խոսքերն անակնկալ էին, որովհետև առաջ մենք լավ ճակատամարտեր էինք ունենում: Ժամանակի ընթացքում Ժոզեն ավելի հանգիստ է դառնում»,- նշել է Վենգերը:

Հիշեցնենք, որ 69-ամյա Վենգերը գլխավորել է «Արսենալը» 22 տարի: Նրա ղեկավարությամբ լոնդոնյան ակումբը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 7-ական անգամ հաղթել է Գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև հասել է ՉԼ-ի եզրափակիչ: Վենգերը 3 անգամ ճանաչվել է ԱՊԼ-ի տարվա մարզիչ: 2003-2004թթ. մրցաշրջանում Արսենը Անգլիայի առաջնությունում չի կրել ոչ մի պարտություն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս