Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Ինչու է զինված ավազակային հարձակման և բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկանի գործը 5 տարի քննվում

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Էդգար Վարագյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի կողմից բողոքարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի կողմից կայացրած դատավճիռը:

Այս գործը դատական քննության երկրորդ շրջանն է անցնում, այն մեկ անգամ արդեն իսկ քննվել է նույն ընդհանուր իրավասության դատարանում մեկ այլ դատավորի՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Կայացված դատավճիռը բեկանվել էր վերաքննիչ քրեական դատարանի կողմից, ու գործը վերադարձվել էր առաջին ատյանի դատարան՝ նոր կազմով նոր քննության՝ ըստ վերաքննիչի սահմանած ծավալի:

33-ամյա ամբաստանյալ Էդգար Վարագյանը նախկին ոստիկան է: Նա կալանքի տակ է 2013 թվականի սեպտեմբերի 24-ից:

Վարագյանին մեղադրանք է առաջադրված բռնաբարության, սեքսուալ բռնի գործողությունների, երկու մարդու, այդ թվում՝ անչափահասի առևանգման, ավազակային հարձակման և այլ հանցավոր արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ, 131 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով և 139 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ հանցավոր արարքների կատարման պահին 28-ամյա Էդգար Վարագյանը 2013 թվականի սեպտեմբերի 22-ին կոտրել է Նորքում բնակվող Քրիստինեի (անունը փոխված է) տան պատուհանի ապակին, դիմակավորված մուտք է գործել տուն, իր մոտ եղած, որպես զենք օգտագործված խաղալիք ատրճանակով և իսկական դանակով բռնություն է գործադրել, հարձակվել Քրիստինեի ու նրա անչափահաս դստեր՝ 2000 թվականի նոյեմբերին ծնված Կարինայի (անունը փոխված է) վրա:

Տուժողների դիմադրությունը կանխելու նպատակով Էդգարը պատիճավոր պղպեղի լուծամզվածք է փչել նրանց դեմքերին, ինչից նրանց աչքերը մռմռացել են:

Էդգարը Քրիստինեի ձեռքերը կապել է ձեռնաշղթայով, Կարինայի ձեռքերը՝ կպչուն ժապավենով, ու պահանջել է տանը եղած ոսկեղենն ու հինգ հազար դոլար:

Վարագյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, ավազակային հարձակմամբ հափշտակել է 4 միլիոն 127 հազար 396 դրամի գույք:

Դրանով չբավարարվելով, ըստ մեղադրանքի, Վարագյանը ատրճանակի ու դանակի գործադրմամբ Քրիստինեին ու նրա դստերը մտցրել է նրանց իսկ ավտոմեքենայի բեռնախցիկը, առանց հափշտակելու նպատակի տիրացել է այդ ավտոմեքենային՝ բացահայտ առևանգելով տուժողներին:

Նա տուժողներին տեղափոխել է Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի մերձակա ամայի դաշտ, բեռնախցիկից դուրս է բերել Քրիստինեին, նրա նկատմամբ կատարել է բռնի սեքսուալ գործողություններ, հետո կնոջ կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել հետը:

Այդքանից հետո Էդգար Վարագյանը անչափահաս աղջկան էլ է հանել մեքենայի բեռնախցից, մորն ու դստերը թողել է դաշտում, իսկ ինքը նրանց մեքենայով հեռացել է՝ հետագայում մեքենան թողնելով Երևանի Քանաքեռ թաղամասում:

Էդգար Վարագյանը, ըստ գործի տվյալների, տուժողներին ճանաչել է՝ նրանց առանձնատանը դեպքից կարճ ժամանակ առաջ վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում…

Գործի առաջին դատաքննության ավարտին մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը միջնորդել էր Վարագյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 18 տարի ազատազրկման:

Իրեն մեղավոր չճանաչող Էդգար Վարագյանը մեղավոր էր ճանաչվել դատավճռով ու վերջին հաշվով դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:

Ըստ դատավճռի՝ հօգուտ տուժողի՝ ամբաստանյալ Վարագյանից պետք է բռնագանձվեր 3 միլիոն 907 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված վնասի հատուցում:

Որպես դատական ծախսեր՝ ամբաստանյալից պետք է բռնագանձվեր 265 հազար 470 դրամ:

Գործի առաջին դատաքննությունը սկսվել էր 2014 թվականի փետրվարից: Վերը ներկայացված դատավճիռը կայացվել է 2014 թվականի նոյեմբերի 17-ին:

Այդ դատավճիռը բողոքարկվել էր ամբաստանյալի ու նրա շահերի պաշտպանի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր բողոքարկված դատավճիռը 2015 թվականի ապրիլի 28-ին:

Գործն ուղարկվել էր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչի կողմից դատավճռի բեկանման համար հիմք էր ծառայել այն, որ առաջին դատաքննության ժամանակ գործում եղած ապացույցները, մասնավորապես՝ փաստաթղթերը, պատշաճ ձևով ու մանրակրկիտ չէին հետազոտվել, այլ միայն թվարկվել էին՝ ըստ մեղադրական եզրակացության: Վերաքննիչի սահմանած ծավալով՝ նոր դատաքննության ժամանակ առաջին ատյանի դատարանը գործում առկա ապացույցներն ու փաստաթղթերը ամենայն մանրամասնությամբ հետազոտել է:

Գործի երկրորդ դատաքննությունը առաջին ատյանի դատարանում սկսվել էր 2016 թվականի փետրվարին, տևել է 2 տարի 3 ամիս:

Էդգար Վարագյանի գործով երկրորդ դատավճիռը հրապարակվել է 2018 թվականի մայիսի 3-ին:

Գործով մեղադրող դատախազ Գ. Գևորգյանը, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ դատաքննության ավարտին միջնորդել էր Էդգար Վարագյանին մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 18 տարի ազատազրկման:

Այս դատավճռով ևս Էդգար Վարագյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու դատապարտվել է 15 տարի ազատազրկման: Նույնն են մնացել նաև հօգուտ տուժողի և հօգուտ պետբյուջեի Վարագյանից բռնագանձվելիք գումարների չափերը:

Գործի բավական տևական քննության ընթացքում Էդգար Վարագյանը մոտ 6 անգամ պաշտպան է փոխել, որոնցից 3-ը հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ էին:

Ներկա վերաքննիչ բողոքը ամբաստանյալի հետ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնում է անցած տարվանից գործում ներգրավված փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Վերաքննիչ բողոքով ամբաստանյալը պահանջում է իրեն արդարացնել՝ սուտ ու կեղծիք համարելով առաջադրված ամբողջ մեղադրանքը և կայացված դատավճիռը՝ ամբողջությամբ:

Դատական այս նիստին ամբաստանյալ Էդգար Վարագյանը հայտնեց, թե որոշակի ճշտումներ է ուզում կատարել՝ մինչև վերաքննիչ դատարանի տվյալ կազմում ընդգրկված դատավոր Մ. Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելը:

Վարագյանը պարզել էր, որ դատավորը Լոռու մարզից է: Նա սկսեց թվարկել իր գործով անցնող մի շարք վկաների ու ընթերակաների անուններ՝ ամեն անգամ շեշտելով, որ այդ մարդիկ Վանաձոր քաղաքից են ու, իր համոզմամբ, տվել են սուտ վկայություն կամ սուտ ընթերակա են եղել: Ահա այդ հիմքով ամբաստանյալը ցանկանում էր դատավոր Մ. Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Դատավորը պարզաբանեց, որ ամբաստանյալի թվարկած անձանցից ոչ մեկին չի ճանաչում և՝ որ Վանաձորը մեծ քաղաք է, ինքը չի կարող բոլոր վանաձորցիներին ճանաչել, առավել ևս՝ այս կամ այն կերպ որևէ առնչություն ունենալ բոլոր վանաձորցիների հետ:

Արդյունքում Էդգար Վարագյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն չներկայացրեց, բայց զգալիորեն նյարդայնացավ դատարանի դահլիճում լրագրողի տեսնելով: Նա անմիջապես պահանջեց, որ դատարանը դահլիճից հեռացնի լրագրողին, քանզի ինքը չի կամենում, որ իր գործը լուսաբանվի: Ըստ Էդգար Վարագյանի՝ լրատվամիջոցները պարբերաբար «սևացնում են» իր «անունն ու բարի համբավը» և դա անում են մեղադրող դատախազի հորդորներով ու՝ ըստ նրա ներկայացրած «սուտ» մեղադրանքի:

Նախագահող դատավոր Ա. Մնացականյանը ամբաստանյալին պարզաբանեց, որ դատարանն իրավասու չէ դռնբաց նիստի ժամանակ որևէ մեկին, այդ թվում՝ լրագրողին, հեռացնել դահլիճից, եթե վերջինս չի խանգարում դատական նիստը: Այդ ժամանակ ամբաստանյալը միջնորդեց, որ իր բողոքի քննությունն անցկացվի դռնփակ կարգով՝ նորից որպես հիմնավորում՝ նշելով, թե լրատվամիջոցները սուտ տեղեկություններ են հայտնում իր վերաբերյալ, «չեղած բաներ են գրում» ու խաղում են իր հեղինակության հետ:

Դատական նիստին ներկա չէր մեղադրող Գ. Գևորգյանը, ով մեկ այլ գործով զբաղված լինելու վերաբերյալ նախապես դիմում էր ներկայացրել:

Վարագյանի միջնորդությանը՝ վերաքննիչ բողոքի քննությունը դռնփակ պայմաններում իրականացնելու վերաբերյալ, դատարանը լուծում կտա հաջորդ նիստում՝ մեղադրող դատախազի դիրքորոշումը ճշտելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում