ԱՀԿ. Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց դեռ չկա

ԱՀԿ. Կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղամիջոց դեռ չկա

PanARMENIAN.Net - 2019-nCoV կորոնավիրուսի դեմ արդյունավետ դեղ դեռևս գոյություն չունի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի քարտուղար Տարիկ Յասարևիչը:

Նա այդպես է մեկնաբանել ԶԼՄ-ներում խոսակցություններն այն մասին, թե Չինաստանի Չժեցզյանի համալսարանի գիտնականներն ու բրիտանացի գիտնականները, իբր, արդյունավետ դեղամիջոց են մշակել: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս բոլոր պատվաստանյութերի պատահական ընտրովի թեստեր անցկացնել, գրում է Deutsche Welle-ն:

Ամերիկյան դեղագործական Gilead կոնցեռնը հայտարարել է, որ կլինիկական փորձարկումներ է սկսել Չինաստանում՝ Remdesivir էքսպերիմենտալ դեղամիջոցի կիրառմամբ, սակայն ընդգծել է, որ աշխատանքները դեռ հետազոտման փուլում են:

ՌԴ-ում նույնպես հետազոտական աշատանք է տարվում, բայց փորձարկումները դեռ սկզբնական փուլում են:

Փետրվարի 6-ի տվյալներով՝ կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 563-ի, վարակվածներինը՝ գերազանցել 28,000-ը: Մահացության ամենամեծ տոկոսը գրանցվել է չինական Ուհանում, որտեղից և սկսել է տարածվել հիվանդությունը:

 Ուշագրավ
---