Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Աչքիս դեմը մարդիկ էին կոտորվում, ես չէի մտածում՝ ով տորմուզ տվեց». Ճվճվ Արոյի որդու՝ երկու ոստիկանի կյանք խլած վթարի գործով հարցաքննվում են վկաները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում Հարություն Մանուկյանի նախագահությամբ շարունակվեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործի դատական քննությունը:

Սարգիս Վարդանյանը մեղադրվում է ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի հունվարի լույս 8-ի գիշերը՝ ժամը 4 -ն անց 40-ի սահմաններում, վարելով իրեն վստահված «BMW-X6» ավտոմեքենան, չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ Սարգիս Վարդանյանը երկու ուղևորով երթևեկել է Աբովյան փողոցով՝ Մոսկովյան փողոցի կողմից դեպի Սայաթ-Նովայի պողոտա:

Ճանապարհի այդ հատվածում թույլատրելի առավելագույն՝ 60 կմ/ժ արագությունը Սարգիս Վարդանյանը գերազանցել է մոտ երկու անգամ՝ մեքենան վարել է 113 կմ/ժ արագությամբ, ստեղծել է վթարային իրադրություն, ինչի արդյունքում բախվել է կարմիր լույսի տակ, լուսային ազդանշանները միացված վիճակում խաչմերուկ մտած՝ ՃՈ «Տոյոտա» ավտոմեքենային, որի ղեկին ավագ լեյտենանտ Արեգ Դավթյանն էր:

«Տոյոտային» բախվելուց հետո Սարգիս Վարդանյանի մեքենան բախվել է նաև գովազդային վահանակին, վնասել է այն ու կանգ է առել: Սարգիս Վարդանյանը լքել է դեպքի վայրն ու հեռացել է:

Ոստիկանության ծառայողներ Արեգ Դավթյանն ու Խաչիկ Գասպարյանը վթարի հետևանքով մահացել են:

Վթարից որոշ ժամանակ անց «Նաիրի» բ/կ է դիմել 44-ամյա Սուրեն Մ.-ն, հայտնել է, թե մարմնական վնասվածք է ստացել վթարի հետևանքով, քանի որ ինքն է եղել ոստիկանների մահվան ելքով վթարի մասնակից ««BMW-X6» մեքենայի ղեկին:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ քաղաքացին ինքն իր նկատմամբ «սուտ մատնություն» է կատարել՝ Ճվճվ Արոյի որդու կատարած վթարը վերցնելով իր վրա:

Նույն օրը Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է:

Սարգիս Վարդանյանի վարած «BMW»-ի մեջ հայտնաբերվել են ռուսական ու հայկական համարանիշեր:

Սարգիս Վարդանյանի խափանման միջոցը կալանավորումն է: Ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը վթարի համար իրեն մեղավոր չի ճանաչել: Նա ասել է՝ եթե մեղավոր է, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել, սակայն ինքն իրեն մեղավոր չի ճանաչում:

Դեպքի պահին ոստիկանական «Տոյոտայի» ղեկին գտնված ու կարմիր լույսի պայմաններում խաչմերուկ մուտք գործած Արեգ Դավթյանի մասով նախաքննական փուլում քրեական հետապնդումը դադարեցվել է՝ Ա. Դավթյանի մահվան կապակցությամբ:

Դատարանը վկաների հարցաքննության փուլում է:

Նախ հարցաքննվեց քաղաքացիական հայցվոր Ա. Այվազյանը: Նա «Արաբելա» ընկերության ներկայացուցիչն է: Ընկերությունը վնաս է կրել՝ պատահարի արդյունքում ամբաստանյալին պատկանող «BMW-X6»-ը բախվել ու վնասել է ընկերությանը պատկանող գովազդային վահանակը: Քաղհայցվորը նշեց, որ ընկերությունը պատճառված վնասի հատուցում է պահանջում՝ շուրջ 7 միլիոն դրամի չափով:

Հարցաքննվեց վկա Դավիթ Մ.-ն: Նա ասաց, թե կողմերից ոչ մեկին չի ճանաչում: Վկան դեպքի պահին եղել է Սանիթեքի աշխատակից, երթևեկել է ընկերությանը պատկանող «Օպել» մեքենայով ու համակարգել է Սանիթեքի գիշերային աշխատողների աշխատանքը:

Վկան նշեց, որ դեպքի պահին ինքը «Օպել» մեքենայով կանգնած էր Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում՝ կարմիր լույսի տակ: ՃՈ մեքենան անցել է իր մեքենայի կողքով, մտել է խաչմերուկ ու տեղի է ունեցել պատահարը:

Պատահարից հետո վկան անցնելով խաչմերուկը, կանգ է առել, մոտեցել է ՃՈ մեքենային, հետո ահազանգել է կատարվածի մասին, իսկ որոշ ժամանակ անց վերադարձել է դեպքի վայր ի պաշտոնե՝ որ կազմակերպի պատահարի վայրի մաքրելը…

Վկան հայտնեց, որ ՃՈ մեքենան, հասնելով խաչմերուկ, նախ կանգ է առել, ապա անցել է իր մեքենայի ձախ կողմով ու մուտք է գործել խաչմերուկ:

Ձայնային ազդանշան վկան չի լսել, բայց ՃՈ մեքենայի լուսային ազդանշանները վառվում էին: «Իմ ընկալումով՝ ՃՈ մեքենան ոնց որ ուղիղ էր ուզում գնալ, իսկ նրան հարվածած մեքենան իջնում էր Աբովյան փողոցով»,- ասաց վկան:

Դավիթ Մ.-ն նշեց, որ իր աշխատանքի բնույթն այնպիսին էր, որ ինքը անընդհատ հեռախոսային խոսակցությունների մեջ է եղել: Պատահարից անմիջապես առաջ էլ կամ խոսում էր հեռախոսով կամ զանգում էր. «Գլուխս բարձրացրի ու տեսա՝ մեքենաներն իրար խփեցին… ԲՄՎ-ն գովազդային վահանակին դեմ էղավ… ԲՄՎ-ն արագ էր ընթանում, բայց թե ինչքան արագ՝ չեմ կարա ասեմ… Ելնելով պատահարից հետո մեքենաների վիճակից՝ ԲՄՎ-ն արագ է ընթացել, ՃՈ մեքենան արագ չէր ընթանում… Երբ մոտեցա, ՃՈ աշխատակիցները անգիտակից էին… Վնասվել էր ԲՄՎ-ի դեմը, ՃՈ մեքենայի՝ աջ կողմը…

Պատահարից հետո ես մեքենան կանգնեցրել, մոտեցել եմ ՃՈ մեքենային: ԲՄՎ-ի մեջ մարդ չեմ տեսել, այդ մեքենայի վարորդին չեմ տեսել… Կես ժամից ավել եմ մնացել՝ մինչև ՃՈ աշխատակիցներին տեղափոխեցին հիվանդանոց… Եղանակը չոր էր… Հետագայում լրատվամիջոցներից իմացա՝ ով է եղել ԲՄՎ-ի ղեկին…»:

Դավիթ Մ.-ն նշեց, թե ԲՄՎ-ն հեռվից չի տեսել, տեսել է, որ այդ մեքենան արդեն «խաչմերուկի մեջ էր՝ մինչև հարվածելը՝ 1-2 վայրկյան կամ ակնթարթ է տեսել»:

Նախաքննական ցուցմունքում Դավիթ Մ.-ն հայտնել էր՝ Աբովյան փողոցով Մոսկովյան փողոցի կողմից մեծ արագությամբ ընթացող ԲՄՎ-ն ընդհարվեց ՃՈ մեքենային, ՃՈ մեքենան «շպրտվեց», իսկ ԲՄՎ-ն ընդհարվեց գովազդային վահանակին:

Վկան դատավարության կողմերի հարցերին պատասխանելով՝ ասաց, թե նախաքննական ցուցմունքում «մեծ արագություն»-ը ակնթարթի կտրվածքով է օգտագործել: Հայտնեց, թե նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ իրեն ոչ ոք չի ուղղորդել:

Ամբաստանյալը հայտարարություն-հարց հնչեցրեց. «Ինքը հնարավորություն չի ունեցել իմ մեքենան նկատելու, կարողա ես մինչև խաչմերուկ հասնելը 30 կմ/ժ արագությամբ եմ ընթացել»:

Վկան պատասխանեց. «Մինչև խաչմերուկ հասնելը չեմ նկատել ձեր մեքենան», նկատել է, երբ մեքենան անցել էր խաչմերուկի «ստոպ գիծը»: Վկան նաև նշեց, որ ԲՄՎ-ն իր կողքով չի անցել, որ ինքը գոնե զգար նրա արագությունը:

Վկան ընդգծեց, որ մեքենաների բախման պահը տեսել է, բայց կոնկրետ՝ ի՞նչ արագությամբ է ընթացել ԲՄՎ-ն՝ չի կարող ասել:

Վկա Աշոտ Բ.-ն դեպքի պահին Աբովյան փողոցն ի վար է ընթացել՝ նա տաքսի է վարել, մեքենայի մեջ եղել են ուղևորներ: Պետք է եկեղեցու մոտից դեպի աջ թեքվեր՝ այդպիսին էր պատվերը:

Աշոտ Բ.-ն նշեց, որ դատավարության կողմերին չի ճանաչում:

Երբ իջնում էր Աբովյան փողոցով, հետևի մեքենան «դալնի-բլիժնի» լույսերով «ճամփա է ուզել», ինքը դեպի աջ է թեքվել՝ և՛ ճամփա տալու համար, և՛ ուղևորներն էին այդպես պատվիրել:

Բայց այդ ժամանակ Աշոտ Բ.-ն տեսել է, որ «ԳԱԻշնիկը» Սայաթ-Նովա փողոցով մտավ խաչմերուկ: Տեղնուտեղը հասկացել է, որ հիմա վթար կլինի՝ մեքենաները կբախվեն. «Տորմուզ տվի, կայնեցի… Գաիշնիկը առաջ էկավ, ԲՄՎ-ն խփեց… ԲՄՎ-ն իր կանաչով էր մտել… Գաիշնիկը շատ դանդաղ մտավ խաչմերուկ… Գաիշնիկները շատ անուշադիր էին՝ դեպի Աբովյան փողոց չէին նայում, նայում էին ուղիղ՝ Սայաթ-Նովա փողոցով երթևեկողներին… Գաիշնիկի միգալկեքը կողքից պարզ չէին էրևում, իմ կանգնած տեղից էրևում էին, բայց ԲՄՎ-ի վարորդը չէր կարող տեսնել… Սիրենը (ձայնային ազդանշանը) չի էղել… Էդ վթարը անխուսափելի էր… Ես խաչմերուկն անցա, իջա մեքենայից, որ օգնություն ցույց տամ… Երբ ԲՄՎ-ն լույսերով ինձնից ճամփա ուզեց, հասկացա, որ արագ ա գալիս… ԲՄՎ-ն խաչմերուկ ա մտել կանաչ լույսով՝ դեռ մի հինգ վայրկյան կար կանաչին…»:

Մեղադրողի հարցին պատասխանելով՝ վկան մեղադրողին դիմեց «Մեռնեմ ջանիդ» արտահայտությամբ ու պատասխանեց ԲՄՎ-ի արագության վերաբերյալ. «Ես չեմ կարա որոշեմ՝ պռոստը մարդը իրա հաճույքի համա՞ր էր արագ քշում մեքենան, թե՞ ուզում էր կանաչ լույսով խաչմերուկն անցնել…»:

Վկան ասաց, թե քաղաքի համար 60 կմ/ժ-ից մեծ արագությունը արդեն արագ է. «Իմ հաշվարկով՝ ԲՄՎ-ի արագությունը 80-90 կմ/ժ կլիներ»,- ասաց վկան:

Աշոտ Բ.-ն նկարագրեց՝ ՃՈ մեքենան Սայաթ-Նովա փողոցից շատ դանդաղ է մտել խաչմերուկ: Իսկ Աբովյանով արագ իջնում էր ԲՄՎ-ն. «Էդ մոմենտին ես սառա-կայնա, պատկերացրի՝ ինչ ա լինելու… ԲՄՎ-ի արագությունը ու՝ իմ աչքի դեմը ՃՈ մեքենան դուրս ա գալիս խաչմերուկ՝ անխուսափելի էր վթարը:

Վթար չէր լինի, եթե ՃՈ մեքենայի վարորդն ուշադիր լիներ կամ անմիջապես տորմուզ տար, կայներ: ԲՄՎ-ն չէր կարա կայներ՝ էն արագությունը չէր…»:

Վկան նշեց, որ իր մեքենան կանգնած էր խաչմերուկից մոտ 20 մետր վերև՝ եկեղեցու մոտով դեպի շենքերի բակ մտնող ճանապարհի մոտ: Ըստ վկայի՝ ինքը նայել է ՃՈ մեքենայի ներսը, տեսել է, որ ՃՈ երկու աշխատակիցն էլ անուշադիր են՝ Աբովյան փողոցի կողմը չեն նայում, նայում են ուղիղ: Ինքը մտածել է՝ գոնե էս կողմ նայեն, «տորմուզ տան», բայց նրանք «ոչ մի ձև» ուշադրություն չեն դարձրել դեպի Աբովյան փողոց. «ԳԱԻշնիկի անուշադրությունը ու ԲՄՎ-ի արագությունը բերեցին էդ բանին…»:

Վկան ասաց, որ ՃՈ մեքենան խաչմերուկ է մտել Սայաթ-Նովա փողոցի առաջին գծով…

Այնուհետև վկան այնպիսի հայտարարություն արեց, որը դարձավ նրա հետագա հարցաքննության մեխը: Վկան պնդեց, թե ԲՄՎ-ն արգելակել է մինչև իր մոտով անցնելը, ինքը լսել է արգելակների «ճռռոցը»: Քանի որ մինչև խաչմերուկ հասնելը դեռ մոտ 20 մետր կար, ԲՄՎ-ն արգելակել ու մինչև խաչմերուկ հասնելը կորցրել է իր նախկին արագության կեսը: Բայց թե կոնկրետ ինչքան է եղել ԲՄՎ-ի արագությունը՝ վկան նշեց, թե չի կարող ասել: Միայն հաստատ գիտի, որ ԲՄՎ-ն «ռեզկի տորմուզ է տվել»՝ ինքը լսել է ճռռոցը, տեսել է արգելակների լույսերը, հետո տեսել է «ուդառը», որից հետո ԳԱԻ-ն «թռավ», ԲՄՎ-ն էլ «մտավ ռեկլամի տակ»:

Երբ մեղադրողը վկայի ենթադրած թվերով հաշվարկ կատարեց, ստացվեց, որ բախման պահին ԲՄՎ-ի արագությունը 40-50 կմ/ժ է եղել: Վկան ասաց. «40-50-ով էլ կարար էդպիսի ուդառ լիներ»:

Մեղադրողը հարցրեց՝ այդ արագության տակ բախումից հետո ՃՈ մեքենան «կշպրտվե՞ր»՝ ինչպես վկան էր նկարագրել: Վկան էլ պատասխանեց. «Շպրտեց՝ նկատի չեմ ունեցել՝ վերցրեց ու շպրտեց… Հարվածից հետո ԳԱԻ մեքենան մի քսան մետր ներքև գնաց, ես իմ մեքենայով գնացել, ԳԱԻ-ի հետևն եմ կանգնել, ԳԱԻ-ն էդ պահին դեռ լրիվ չէր կայնել՝ խփեց բորդյուրին ու կայնավ…»:

Վկան ձեռքերով ու ժեստերով նկարագրեց՝ ԳԱԻ-ն խաչմերուկ մտավ շատ ցածր արագությամբ, ԲՄՎ-ն կողքից խփեց՝ ուդառը թեքությամբ էր, երկու մեքենաներն էլ թեքությամբ են շարունակել ընթացքը՝ ԳԱԻ-ն՝ դեպի Աբովյան փողոց, ԲՄՎ-ն՝ դեպի «ռեկլամի շիթը»… Վկան նույնիսկ ենթադրեց, թե ԳԱԻ մեքենան հնարավոր է՝ «խալաստոյ» առաջ գնացած լինի կամ վարորդի ոտքը պատահաբար գազը սեղմած լինի… ԲՄՎ-ի արագության վերաբերյալ հարցերը վկային հունից հանեցին, նա հայտարարեց. «Ես արագաչափ չեմ, հարյուր տոկոս չեմ կարա ասեմ, մոտավորապես՝ իմ կարծիքն եմ ասում… Օրինակ՝ ես խելամիտ չեմ համարում գրվածը, թե ԲՄՎ-ն 130 կմ/ժ արագությամբ է գնացել… Էդքան ընդեղ չկար… Աչքիս դեմը մարդիկ էին կոտորվում, ես չէի մտածում՝ ով տորմուզ տվեց, հաճախորդները մեքենայիս մեջ էին, ըսկի էդ մարդկանց տեղ չհասցրի, գնացի, որ տուժածներին օգնեմ…»:

Վկան ասաց, թե ԲՄՎ-ի վարորդին չի տեսել: Անմիջապես մոտեցել է ՃՈ մեքենային, որ օգնի: Տուժածներից մեկին չէին կարողանում մեքենայից հանել, ԱԻ են ահազանգել, նրանց օգնությամբ են հանել… Հետո լրատվամիջոցներից է իմացել՝ ով է եղել ԲՄՎ-ի ղեկին…

Վկան սկզբում նշեց, թե ԲՄՎ-ի ուղևորներին էլ չի տեսել, բայց հետո նախագահողի հարցից հետո հիշեց, որ երկու աղջիկ կար՝ ԲՄՎ-ի մեջ էին եղել, մեկի քթից արյուն էր գալիս… Վկան ընդունեց, որ այդ հարցում իր հիշողությունը մի պահ «դավաճանեց» իրեն…

Վկան, պատասխանելով կողմերի հարցերին, նշեց, թե ՃՈ մեքենայի վարորդի և ուղևորի դեմքերը տեսել է ԲՄՎ-ի «քսենոն» լույսերի տակ ու համոզված է, որ նրանք անուշադիր էին՝ նայում էին միայն ուղիղ, կողք չէին նայում…

Մեղադրողը հրապարակեց մի հատված վկայի նախաքննական ցուցմունքից, որտեղ վկան ասել էր, թե ԲՄՎ-ն արգելակել է «հավանաբար խաչմերուկի «կանգ գծանշման» մոտ, բայց վթարը կանխելու համար արդեն ուշ էր…

Իր նախաքննական ցուցմունքի այս մասի վերաբերյալ վկան ասաց, թե միգուցե «բառախաղ է» եղել՝ ինքը ճիշտ նկարագրել է, բայց քննիչը ճիշտ չի ձևակերպել՝ ինքը պնդում է, որ ԲՄՎ-ն արգելակել է դեռ իր մեքենային չհասած՝ խաչմերուկից 20 մ և ավելի հեռավորության վրա՝ ինքը լսել է արգելակների ճռռոցը. «Հիմա կոնկրետ մարդ եմ, էկել, ներկայացնում եմ, ես էդքանն եմ տեսել»:

Մեղադրողը վկային նախազգուշացրեց սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին՝ նկատի ունենալով վկայի խոսքերը, թե իր ասածը քննիչը հնարավոր է՝ սխալ է ձևակերպել:

Վկան մի փոքր մեղմեց իր խոսքը. «Ասել եմ՝ չհասած խաչմերուկ՝ տորմուզ ա տվել… Հասել ա ինձ ու տորմուզ ա տվել… Մինչև էդ՝ ԳԱԻ-ն չէր մտել խաչմերուկ , որ ԲՄՎ-ն էլ տորմուզ տար…Նա ԳԱԻ մեքենան չէր տեսել… Նա իմ կողքով տորմուզ տված անցել ա… Բայց եթե զապիս կա, որ խաչմերուկից մի հինգ մետր էն կողմ ա տորմուզ տվել, կարող ա մոմենտի տակ ես սխալվել եմ՝ մի մետր էս յան, մի մետր էն յան… Ես մետրը չեմ տարել, որ չափեմ, բայց գիտեմ, որ մարդը տորմուզ տվել ա…»:

Վկան ասաց, թե նախաքննական ցուցմունքի վերը հիշատակված երկու տողը չի պնդում, մնացածը ճիշտ է:

Վկան ասաց նաև, որ ԲՄՎ-ն կարող էր խաչմերուկ մտնող մեքենա տեսնել, բայց որ դա ՃՈ մեքենա էր՝ չէր տեսնի՝ տեսադաշտ չուներ՝ այդ խաչմերուկում մի «բուդկա» կա ու թփեր, որոնք փակում են տեսադաշտը…

Ամբաստանյալի շահերի պաշտպանի հարցին՝ նախաքննական ցուցմունքը վկան չի՞ կարդացել ստորագրելուց առաջ, վկան պատասխանեց. «Թեթևի մեջ կարդացել եմ՝ կտոր-կտոր նայել եմ՝ իմ ասածն ա, թե չէ, բայց ինչ-որ սխալմունք կա, չեմ կարա բացատրեմ… Պնդում եմ, որ ճիշտ չի ձևակերպված՝ ԲՄՎ-ն արգելակել է 15-20 մետր խաչմերուկին չհասած…»:

Նկատի ունենալով առաջացած հակասությունը՝ մեղադրողը միջնորդեց վկայի ներկայությամբ մեկ անգամ ևս զննել պատահարի պահի՝ ՃՈ ներկայացրած տեսագրությունը:

Ամբաստանյալն ու նրա շահերի պաշտպան, փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանն առարկեցին այս միջնորդության դեմ: Պաշտպանն ասաց, թե տեսագրության մեջ, միևնույնն է, արգելակների ճռռոցը չի լսվելու՝ վկան դրա մասին է հայտնել:

Դատարանը բավարարեց մեղադրող Ա. Մարգարյանի միջնորդությունը, բայց տեսագրությունը վկայի ներկայությամբ դատարանը կզննի հաջորդ դատական նիստին՝ հուլիսի 8-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում