211652_close_icon
views-count131045 դիտում article-date 15:15 14-07-2020

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության Արտաշատի, Աշտարակի և մի քանի բաժիններում նոր ոստիկանապետեր են նշանակվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 14-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Դավիթ Պետրոսյանը նշանակվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից։ Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռուբեն Ներսիսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Արտաշատի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սուրեն Բագրատունյանն ազատվել է ոստիկանության Արարատի բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետ։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արմեն Հարությունյանն ազատվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, իսկ Աշոտ Խաչատրյանը թոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է ոստիկանության Վայքի բաժնի պետի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Հրազդան Կոստանյանն ազատվել է ոստիկանության Վայքի բաժնի պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Վայքի բաժնի պետ։ Նորանշանակ ոստիկանապետերը ոստիկանության հնաբանակներից են, նրանց մարդկային ու աշխատանքային գործունեությունը միշտ բարձր է գնահատվել թե գործընկերների, թե սովորական քաղաքացիների կողմից և իրավապահ համակարգում համարվում են «օպերատիվնիկներ», քանի որ լավ տիրապետում են օպերատիվ-հետախուզական աշխատանքներին։ [b]Արտաշատի ոստիկանության բաժնի պետ Դավիթ Պետրոսյանն է[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0531283001594725514229590.jpg[/img]

Նմանատիպ նյութեր