Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գրիգոր Մինասյանն ու ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարը քննարկել են հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները

Գրիգոր Մինասյանն ու ՀՀ-ում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավարը 
քննարկել են հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արդարադատության նախարարությունից, Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:

 Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել  է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Համատեղ նախանշվել են համագործակցության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]