Մամուլի համար փակ միջոցառման ժամանակ՝ YES եվրոպական ռազմավարության շրջանակում ելույթ է ունեցել «Կվարտալ-95»-ը։
Նախագահ Վլադիմիր Զելենսկու, երկրի բարձրագույն ղեկավարության և հյուրերի առջև ելույթ են ունեցել Եվգենի Կոշևոյը, Ելենա Կրավեցը՝ Յուլիա Տիմոշենկոյի կերպարում, Միկա Ֆատալովը, ինչպես նաև Յուրի Վելիկին, որն այժմ Զելեսնկուն է նմանակում։
Յուրի Վելիկին, որը «Կվարտալ»-ում փոխարինել է Զելենսկուն, նախագահին բեմ է հրավիրել՝ իբր թարգմանելու համար։
Արդյունքում Զելեսնկին մարմնավորել է ինքն իրեն, և փոքրիկ կատակերգական իմպրովիզ է ստացվել։ Բացի այդ, նախագահը հումորիստի ասածներն այնքան էլ ճշգրտությամբ չի թարգմանել։