Thursday, 25 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա

1996 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում մորը սպանած ռեցեդեվիստը հղի կնոջը խեղդել ու կիսամերկ ցած է նետել 3-րդ հարկից

1996 թվականի օգոսոտոսի 28-ին Երևանում 43-ամյա տղամարդը հղի կնոջը խեղդել ու պատշգամբից ցած էր նետել: Կնոջ հետևից ցած էր նետել նաև նրա շորերը, փաստաթղթերը՝ տոպրակի մեջ լցրած: Ինքն էլ իջել էր աստիճաններով, կանգնել էր ջախջախված կնոջ դիակի կողքին, ծխել էր՝ որպես հանդիսատես, ու հեռացել էր…

Այդ կնոջ ամուսինն էր, նրա չծնված երեխայի հայրը…

Նա ներկա չէր կնոջ թաղմանը: Ընդհանրապես ներկա չէր՝ նրա գտնվելու վայրն անհայտ էր: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հայտնաբերվել էր մի քանի ամիս անց՝ նոյեմբերի 18-ին: Նախաքննության ընթացքում ու դատաքննության սկզբում իրեն մեղավոր չէր ճանաչել: Պնդել էր, թե կինն ինքնասպանություն է գործել, ինքն ի՞նչ մեղք ունի…

Ավետիս Հ.-ն առաջին անգամ դատվել էր 1984 թվականին՝ իր հանգուցյալ եղբոր կնոջ նկատմամբ խուլիգանական գործողություններ կատարելու համար: Դատապարտվել էր 4 տարի ազատազրկման:

1990 թվականին Ավետիս Հ.-ն իրենց տանը օղու շշով հարվածել էր մոր գլխին: Այնպես էր հարվածել, որ 10 օր անց մայրը մահացել էր:

Ավետիսը դատապարտվել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման:

Մոր մահից 3 ամիս անց հայրը վշտից մահացել էր: Քույրը երես էր թեքել Ավետիսից:

Կալանավայրում Ավետիսը մահացած ծնողներին հիշո՞ւմ էր-չէ՞ր հիշում՝ օրերը մթնեցնում էր, մինչև պատժաժամկետը վերջանա:

Դատապարտյալ ընկերներից մեկին տեսակցության եկած բարեկամուհին գրավել էր Ավետիսի ուշադրությունը: Նա հետաքրքրվել էր, ընկերոջից վերցրել էր աղջկա հասցեն, սկսել էր նամակներ գրել:

Գայանեն պատասխանել էր: Մի օր էլ այցի էր եկել կալանավայր: Ավետիսը կարողացել էր գրավել նրան, գերել նրա սիրտը, խոստումներ էր տվել: Գայանեն հավատացել էր:

Կալանավայրում ամուսնացել էին: Մինչ Ավետիսը պատիժ էր կրում, Գայանեն հղիացել ու ծննդաբերել էր: Երեխան մեկ շաբաթ անց մահացել էր…

1996 թվականի հուլիսի 4-ին Ավետիս Հ.-ն պայմանական վաղաժամկետ՝ 8 ամիս 10 օր շուտ ազատվել էր պատժի կրումից: Գայանեն նորից հղի էր՝ 6 ամսական, ու երազում էր առողջ մանկիկ ունենալու մասին:

Նա չգիտեր, որ Ավետիսը վերջին դատավճռով ճանաչվել էր նաև ալկոհոլիզմով տառապող, պատիժը կրելու ընթացքում հարկադիր բուժում էր ստացել…

Ազատություն դուրս եկած Ավետիսը տուն չուներ: Իսկ Գայանեն ապրում էր քրոջ տանը: Սկզբում Ավետիսը նույնպես Գայանեի քրոջ տանն էր ապրում: Բայց կալանավայրում հարկադիր բուժում ստանալը նրան չէր բուժել ալկոհոլիզմից: Նա հարբում էր, կռիվներ էր սարքում:

Գայանեն առաջարկել էր տուն վարձել ու քրոջ տանից դուրս գալ՝ անհարմար էր զգում, որ քրոջն անհանգստացնում էին, իրենց խնդիրների մեջ էին ներքաշում…

Օգոստոսի 24-ին տեղափոխվել էին նոր վարձած տուն: Հաջորդ օրն Ավետիսը հարբել էր ու այնպես էր ծեծել հղի կնոջը, որ խեղճ կինը զարհուրած՝ խալաթով ու հողաթափերով փախել էր քրոջ տուն:

Երկու օր չէր վերադարձել: Քույրը համոզում էր ընդհանրապես հեռանալ Ավետիսից, կյանքը չվտանգել: Բայց Գայանեն ասում էր, թե սիրում է Ավետիսին, նրան իր օգնությունն է պետք…

Երկու օր շարունակ Գայանեն, ինչքան էլ որ սիրում էր Ավետիսին, անընդհատ կրկնում էր, թե սկսել է վախենալ նրանից: Այնուամենայնիվ, ցանկանալով ընտանիք ունենալ, Գայանեն քրոջից թաքուն ընկերուհուց կոշիկներ ու 50 դրամ էր վերցրել, գնացել էր Ավետիսի կալանավայրային ընկերոջ տուն: Մտածել էր՝ գաղութի ընկերներ են, ընկերոջ ասածն Ավետիսը կլսի, խելքի կգա:

Ընկերոջ տանը Գայանեին առաջարկել էին մնալ: Նա չէր համաձայնել, ասել էր. «Չէ, երկու օր տանը չեմ եղել: Ավետիսը սոված կլինի»:

«Էս գազանի մասին էր անհանգստանում խեղճ աղջիկը»,- դատարանում ասաց Ավետիսի կալանավայրային ընկերը՝ նայելով ամբաստանյալի աթոռին նստածին:

Օգոստոսի 28-ի երեկոն էր: Ընկերը տուն էր տարել Գայանեին: Ավետիսը նորից խմած էր՝ աչքերը՝ կարմրած-ուռած: Բայց նա լավ գիտեր՝ ում հետ ինչպես խոսի:

Դատարանում ընկերն ասել էր. «Էս գազանը ինձ հանգստացրեց, համոզեց, թե ամեն բան լավ կլինի: Հետո ճոխ ձևով համբուրեց Գայանեին: Ես էլ հավատացի…»:

Ընկերոջը ճանապարհելուց հետո Ավետիսը սկսել էր վայրագությունը: Նա ծեծել էր Գայանեին, խեղդել ու կիսամերկ ցած էր նետել երրորդ հարկից: Յոթ ամսական հղի կնոջը…

Դատարանում Ավետիսը սկզբում իրեն մեղավոր չճանաչեց: Լսեց բոլորին՝ մեկը չկար, որ նրա մասին դրական բան ասի: Պաշտպանը նրան զգուշացրեց, որ գոնե իրեն մեղավոր ճանաչի, դա անպայման կազդի պատժի վրա…

Ավետիսը վերջում հայտարարեց, թե ասելիք ունի: Սկսեց խոսել. «Դե, հարբածը ուրիշ ա, խմածը՝ ուրիշ… Ես խմած էի… Էրկու գիշեր չէի քնել, անհանգստացել էի… Որ էդ չափի ասում են՝ ծեծի մասին, չափազանցնում են… Մի էրկու հատ թափով խփեի՝ չէր դիմանա… Շատ-շատ՝ մի հատ չափալախ եմ խփել… Ես ուզում էի բոլորին լսեմ ու հետո ճիշտն ասեմ: Ճիշտն էն ա, որ Գայանեն ուզում էր գնալ, իսկ ես չէի ուզում նրան բաց թողնեմ: Ինքն ինձ համար շատ լավն ա էղել… Բայց դե՝ ներվային դրություն, պլյուս՝ էրկու բաժակ խմիչք… Էդպես էլ կա… Թե՛ իմ, թե՛ իր մեջ ոնց որ սատանա մտներ… Հարցրի՝ որտե՞ղ ա էղել: Վերջին ժամանակներս խանդի տեսարաններ էին լինում: Շորերը սկսեց հավաքել: Հարցրի՝ եթե մի անգամ էլ ղալմաղալ անենք, ո՞ւմ մոտ ես գնալու, քանի՞ օրով ես անհետանալու… Հարցրի՝ կարողա՞ էրեխեն էլ ինձանից չի: Ասեց՝ քո ի՞նչ գործն ա… Ինքն էլ էր ջղայնացած: Վազեց բալկոնի կողմը, կախվավ ցած… Ես մազերից եմ բռնել, չեմ խեղդել… Չգիտեմ՝ ինչ կատարվավ, չեմ հիշում, չեմ էլ ուզում հիշեմ… Ու ցած ընկավ… Կամ՝ գցեցի… Իմ հիշելով՝ մազերից եմ բռնել… Կարող ա կոկորդից էլ բռնած լինեմ… Շոկի մեջ էի… Կարող ա բկից բռնել եմ, նա էլ խեղդվել ա… Կարող ա՝ բարձրացրել ու ցած եմ գցել… երրորդ հարկից… Մինչև գցելը, հա, խփել եմ: Ձեռով: Ցած գցելուց հետո անմիջապես իջել եմ… Զգացի՝ մահացել ա… Շոկի մեջ էի… Վախենալով՝ թողել-գնացել եմ…»:

Դատավորը հարցրեց. «Քո հարազատները, ծանոթները քո մասին ասացին՝ պահելու բան չի…»:

Ավետիսը քմծիծաղ տվեց. «Ուրեմն՝ ճիշտ են ասում, որ պահելու բան չեմ…»:

Ավետիսը կիսատ-պռատ խոստովանում էր՝ միայն իր կյանքը փրկելու համար: Բայց գերագույն դատարանը նրան մահապատժի դատապարտեց…

Դատավճռի հրապարակման պահին Ավետիս Հ.-ն անշարժ ու գլխահակ կանգնած էր, հետո զարմացած-խեղճացած հայացքը բարձրացրեց դատավորի վրա… Դահլիճին չնայեց՝ գիտեր, որ այնտեղ իր համար ցավացող ոչ մի սիրտ չկա…

Քրեական գործի հատորի մեջ զարհուրելի պատմություն է ամփոփված: Ու՝ զարհուրելի լուսանկարներ: Յոթ ամսական չծնված երեխա, որ վտանգ զգալով՝ սեղմվել, կուչ էր եկել, պաշտպանություն էր փնտրել մոր ներսում… Ջախջախված կին, որ երազել էր մայրանալ ու հետն էլ մի կորուսյալ հոգի փրկել, բայց դաժան մահ էր գտել անմարդկային ձեռքից… Չմայրացած մայր, որ մինչև վերջին պահը զգացել էր չծնված երեխայի անհանգիստ տրոփյունը: Եվ անկարող էր եղել գոնե հանուն երեխայի՝ դուրս գալ Ավետիսի «գծած» կախարդական շրջանից…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում