Սերը՝ կարանտինում․ Tinder-ն անվճար է սարքել զուգընկեր որոնող ծառայությունն աշխարհով մեկ

Սերը՝ կարանտինում․ Tinder-ն անվճար է սարքել զուգընկեր որոնող ծառայությունն աշխարհով մեկ

PanARMENIAN.Net - Ծանոթությունների Tinder ծառայությունը որոշել է օգնել մարդկանց, որոնք աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կարանտինի պատճառով միայնակ են մնացել։

Passport-ի գործառույթը, որը թույլ է տալիս ծանոթություններ հաստատել ոչ միայն մոտակայքում, այլև աշխարհով մեկ, ժամանակավորապես՝ մինչև ապրիլի 30-նանվճար կդառնա, գրում է The Verge-ը։

Ինչպես նշում են ընկերությունում, մինչև այդ հնարավոր կլինի անվճար «վիրտուալ կարգով կարանտինից տեղափոխվել աշխարհի ցանկացած կետը»։

Ավելի վաղ Passport գործառույթը մատչելի էր միայն վարձավճարով՝ Tinder Gold կամ Tinder Plus փաթեթներին բաժանորդագրվելու դեպքում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---