Երևան քաղաքի Կիևյան կամրջից օգոստոսի 24-ին նետված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է:
Ավելի վաղ ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ օգոստոսի 24-ին, ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից և տեղափոխվել հիվանդանոց: