Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ ցուցարարների գործողություններում չկա. փաստաբաններ

«Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ ցուցարարների գործողություններում չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և համակիրների գործողությունների վերաբերյալ Դատախազության տարածած հաղորդագրությանը։

Նշենք, որ երեկ Հանրային ռադիոյի շենք մտնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ անդրադարձ էր կատարվել և ԵՊՀ շենք մուտք գործելուն, և Հանրային ռադիո մտնելուն։ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանությանը՝ վերը նշված երկու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով նախապատրաստել նյութեր՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով։

Դատախազության հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր, որ ԵՊՀ շենքում «հավաքի մասնակիցների կողմից մարմնական վնասվածքներ են պատճառվել Համալսարանի անվտանգության ծառայության երկու աշխատակիցների: Տևական ժամանակ գտնվելով ԵՊՀ շենքում՝ հավաքի մասնակիցներն իրենց գործողություններով խախտել են Համալսարանի բնականոն գործունեությունը:

Իսկ 2018թ. ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Փաշինյանը հավաքի մի խումբ մասնակիցների հետ միասին, շենքի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի դիմադրությունը հաղթահարելով, մուտք են գործել պետական պահպանության ենթակա ռազմավարական օբյեկտ հանդիսացող և ՀՀ ոստիկանության պահպանության ներքո գտնվող «Հայաստանի հանրային ռադիո» ՓԲ ընկերության շենք: Այդ ընթացքում հավաքի մասնակիցները, վնասելով գույքը, փակ վիճակում գտնվող դուռը կոտրելով, մտել են ընկերության սենյակներից մեկը:

«Ոստիկանության ծառայողը Ն. Փաշինյանից պահանջել է հավաքի մասնակիցներին դուրս բերել շենքից և ազատել զավթված շենքը: Սակայն հավաքի կազմակերպիչը չի կատարել պահանջը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չի փոխանցել հավաքի մասնակիցներին՝ դրանով չկատարելով հավաքի բնականոն ընթացքն ապահովելու՝ «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված իր պարտականությունը: Ներխուժած անձինք իրենց գործողություններով խոչընդոտել են ընկերության բնականոն գործունեությունը, իսկ Ն. Փաշինյանը, պահելով շենքը, իրեն ուղիղ եթեր տրամադրելու պահանջ է ներկայացրել»:

«Եթե կա այլ օրենքի խախտում, վարչական իրավախախտում, ապա դա առանձին քննարկման առարկա է, սակայն ինչ վերաբերում է քրեական օրենսգրքով նախատեսված արարքներին, ապա նման բան գոյություն չունի»,-հավելեց Վարոսյանը։

Մեր դիտարկմանը, թե գույքը վնասելը, անվտանգության աշխատողներին վնաս պատճառելը ոստիկանությունը չի կարող դիտել որպես հանցակազմ, փաստաբանը նշեց.«Ես ուղիղ եթերում դիտել եմ ամեն ինչ։ Երկու դեպքում էլ ուշադիր նայել եմ և կարող եմ ասել, որ ոստիկանությունը դեռ պետք է պարզի, թե ով ում մատն է կոտրել և ինչու, կամ կոտրել է առհասարակ և դրա համար իմաստ կա նյութեր պատրաստել, թե ոչ»։

Փաստաբանի դիտարկմամբ ընդհանուր առմամբ պետք է նպատակ լինի։ «Ներխուժել ինչ-որ տեղ, առանց նպատակի, դեռ չի նշանակում, որ կա հանցակազմ։

Իսկ դնել պահանջ, որի պայմանը կլինի շենքից դուրս գալը և այլն, ապա նման բան չի եղել։ իսկ եթե անգամ լիներ էլ, ապա երբ որ անձը շենքը ազատում է, նույն քրեական օրենսգիրքով սահմանված կարգով նա ազատվում է պատասխանատվությունից»,-ասաց Վարոսյանը՝ հավելելով. «Հանրային ռադիոյում Փաշինյանը պահանջում էր իրեն եթեր տալ։ Ինքը չէր ասում՝ եթե ինձ եթեր չտաք, ես շենքը չեմ ազատի։ Բացի դա, այնպես չէր, որ շենքը գրավված էր, պարզապես կային անձինք, ովքեր ներխուժել էին շենք։ Դրանք լրիվ տարբեր հասկացություններ են»։

Ինչ վերաբերում է ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը, ապա, Վարոսյանի խոսքով, դա լրիվ վարչական իրավախախտումների դաշտից է։

Իրավապաշտպան, Հելսինկյան ասոցացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը ի պատասխան դատախազության հաղորդագրության, հաղորդում է տվել հանցագործության մասին։ Նա պատասխանել է դատախազության հաղորդագրությանը՝ նշելով, թե ինչ է դրված եղել ընդդիմադիրների գործողությունների հիմքում։ Նրա խոսքով վերջին տարիներին, ավելի կոնկրետ վերջին 20 տարին Հանրային Ռադիոն և Հանրային Հեռուստատեսությունը իրենց գործողություններով, իսկ ավելի հաճախ անգործությամբ դադարել են լինել հանրային և պետական:

Իսկ ավելի կոնկրետ ռադիոն և հեռուստատեսությունը լուսաբանում են միայն իշխող կուսակցությունների «իրականությունը», որը մեր՝ շարքային քաղաքացիներիս իարականության հետ որևէ կապ չունի. անտեսվում են այն իրական խնդիրները, վտանգները և հանցագործությունները, որոնք կատարվել են իշխանությունների կողմից: Իսկ երեկ ցուցարարները իրավունք ունեին իրենց բողոքը բարձրաձայնելու այդ առիթով։ Ես էլ դատախազությունից պահանջում եմ կատարել քննություն, միջոցներ ձեռնարկել մեղավորներին պատժելու և Հանրային Ռադիոն և Հանրային Հեռուստատեսությունը իրական տերերին՝ հանրությանը վերադարձնելու նպատակով: Իսկ դրա համար վկաների պակաս չեք ունենա»,-ասաց իրավապաշտպանը:

Կարապետյանցը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ մի քաղաքացի պաստառով կանգնել էր՝ պահանջով վերադարձնել հանրային ռադիոն և հեռուստատեսույթունը ժողովրդին, այդ քաղաքացուն տեղափոխեցին սկզբից ոստիկանություն, հետո հոգեբուժարան։ «Ցուցարարների գործողությունների հիմքում դրված էր դրան նախորդող գործողություններ։ Իրավունքի տեսանկյունից երեք պարտադիր էլեմենտ կա, որը պետք է լինի՝ մեղքը, մոտիվը և նպատակը։ Այ հիմա մեր բոլոր գործերով պետք է դիտարկվի այս երեք էլեմենտները, որը չի արվում։ Մոտիվն է կարևորը, իսկ պատճառն այն է, որ հանրային ռադիոն և հեռուստատեսությունը վաղուց գողացվել են ժողովրդից, հանրությունից։ Երբ այդ հարցը կլուծվի, դրանք կվերադարձվեն ժողովրդին, այ էդ ժամանակ կարելի է ցուցարարների գործողություններին համարժեք գնահատական տալ»,-ասաց տիկին Կարապետյանցը։

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով հայաստանյան իրականությունը, հույս կա, որ ոստիկանությունը հաշվի կառնի կատարված արարքի մոտիվը, նպատակը, իրավապաշտպանը նկատեց.«Ոստիկանության գործողություններին ժամանակ չկա նայելու։ Ժողովուրդը պետք է գիտակցի, որ ինչքան լռի, տեսնելու չտա, այդքան հետապնդումների է ենթարկվելու։ Մենք պետք է ստիպենք, որ իշխանությունը հասկանա, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Ժողովուրդը պետք է հստակ պահանջներ դնի և պահանջատեր լինի»,-եզրափակեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում