Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Բալանսը փլուզվում է. իշխանության արագ որոշումը

Հայաստանի քաղաքական կյանքով հետաքրքրված հանրությունն արդեն մի քանի շաբաթ աշխուժորեն հետևում է «Ելք» դաշինքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին, որոնք նոր թափ ստացան Էդմոն Մարուքյանի արդեն հայտնի հոդվածից հետո: Հայաստանի քաղաքական կյանքում առանձնապես հետևելու այլ բան չկա էլ, և այդ իմաստով զարմանալի չէ, որ իրադարձություն է «Ելք»-ի շուրջ ստեղծված վիճակը: Մյուս կողմից դա նաև օբյեկտիվ ուշադրություն է, քանի որ մեկ տարի առաջ «Ելք»-ը դիտարկվում էր իբրև առնվազն հետաքրքիր քաղաքական նախագիծ, որը դրել էր բավականին էական մի խնդիր՝ դաշինքից վերածվել մեկ կուսակցության: Դա խնդիր էր, որ իրենց առաջ, այն էլ հրապարակավ, չէին դրել նախորդ բոլոր դաշինքները: Այսօր թերևս հնարավոր է արձանագրել, որ խնդիրն այլևս օրակարգում չէ, համենայնդեպս չկա որևէ նախադրյալ կամ ուրվագիծ, դրա մասին խոսելու համար: Իսկ հետաքրքիր քաղաքական նախագիծը, որ այդ հետաքրքրությունն առաջացրել էր քաղաքական ծրագրավորման դիտանկյունից, ներկայումս հետաքրքիր է զուտ իբրև տեսարան կամ արդեն բոլորովին այլ ծրագրավորման ինչ-որ դետալ կամ դրվագ:

Մարուքյանի հոդվածի բովանդակությանը եղել են ամենատարբեր անդրադարձեր, շոշափվել են դրանում առկա տարբեր տողատակեր ու մեսիջներ: Բայց դրանից դուրս, ինքնին հոդվածը և որպես հետևանք առաջացած աղմուկը ուշադրություն է պահանջում ընդհանրապես ավելի լայն ու խորքային՝ ընդդիմության խնդրին, որին տողերի հեղինակս անդրադարձել եմ բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ կառավարման նոր մոդելի տրամաբանության և ներքին գործընթացների վրա ազդեցության տեսանկյունից: Խնդիրը շատ ավելի լայն է, քան զուտ «Ելք»-ի ճակատագիրը, ներքին հարաբերությունները կամ Մարուքյանի հոդվածում բերվող առաջարկներն իշխանությանը, կամ սահմանադրական նոր կարգավորումների տրամաբանությանը տրվող գնահատականները: Լիներ այդ հոդվածը, թե չլիներ, ընդդիմության խնդիրը կար և հենց այդ խնդիրն է, որ պահանջում է ուշադրություն, պահանջում է մոտեցումներ, քննարկումներ, լուծումներ: Խնդիրը կա անգամ իշխանության օրակարգում, դա ակնառու է, ու «Ելք»-ի ճգնաժամն էլ, խոշոր հաշվով, դրա վկայությունն է, քանի որ իշխանությունն ակնհայտորեն քայլեր է կատարում այդ ճգնաժամը խորացնելու ուղղությամբ:

Այստեղ, անշուշտ, իշխանության գլխավոր շարժառիթը «Ելք»-ը քանդելը չէ, այդ ուժի, այսպես ասած՝ ազդեցությունից վախենալով: Առավել ևս, որ մի շարք դրվագներ՝ տարբեր բնույթի օրակարգային հարցերի դեպքում, բավական հստակ ցույց տվեցին, որ դաշինքը իշխանության համար չունի մտահոգիչ կշիռ և հանրային աջակցություն: Այստեղ թերևս արժե դիտարկել տրամագծորեն հակառակ տրամաբանությունը՝ իշխանությունը «Ելք»-ի ճգնաժամը խորացնում է գուցե հենց այդ պատճառով, «Ելք»-ի անկենսունակ գտնվելու, քաղաքական սկզբունքորեն նոր իրավիճակի, նոր գործընթացի ֆոնին էական դերակատարություն ստանձնելու անպատրաստության, անկենսունակության պատճառով: Առաջին հայացքից թվում է պարադոքս՝ իշխանությունը սովորաբար քանդում է, պառակտում է ուժեղին իր անվտանգությունն ապահովելու համար, ոչ թե թույլին: Իշխանությանը պետք է թույլ ընդդիմություն, կասի մեզ ցանկացած քաղաքացի, որին կտանք հարց դրա վերաբերյալ: Ու թվում է, որ դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Բայց եթե իրավիճակը չափենք սև-սպիտակ կամ միագիծ չափորոշիչների և նշաձողերի շրջանակով:

Անշուշտ, իշխանություն-ընդդիմություն դասական քաղաքագիտական դիմակայության մեջ իշխանությունը ուրախ է հնարավորինս թույլ ընդդիմության համար: Բայց Հայաստանում իրավիճակը դուրս է դասական քաղաքագիտական շրջանակներից և տրամաբանությունից, չթվարկենք դրա պարզ վկայությունները։ Միևնույն ժամանակ, դասականությամբ, թե ոչ, ի վերջո թե՛ իշխանություն, թե՛ ընդդիմություն հասկացությունները որևէ երկրում միատարր չեն: Այդ ոչ միատարրությունն առավել զգալի և շոշափելի գործոն է դառնում ոչ դասական համակարգերում, ոչ քաղաքագիտական կանոններով շարժվող կառուցվածքներում, առավել ևս այնտեղ, որտեղ իշխանությունն ունի լեգիտիմության էական խնդիրներ: Սա մտապահենք: Դրա կողքին դիտարկենք այն, որ ընդդիմության թույլ կամ ուժեղ լինելը, խոշոր հաշվով, նույնպես միագիծ և միատարր իրողություն, երևույթ չէ: Այստեղ կան բազմաթիվ գործոններ, աստիճաններ, այստեղ պատկերները կարող են տարբեր լինել ըստ միջավայրերի, ըստ խնդիրների: Մի պատկերի ֆոնին նույն սուբյեկտ ընդդիմությունը կարող է թվալ անպետք, մեկ այլ պատկերի ֆոնին՝ կենսունակ և մրցունակ: Ամեն ինչ համեմատության և հարաբերականության մեջ է:

Ըստ այդմ, տվյալ պարագայում «Ելք»-ի մասով իշխանության պահանջարկը կարող ենք գնահատել՝ հստակեցնելով, թե ինչ միջավայրում ենք այն չափում կամ համեմատում: «Ելք»-ը ծնվել է միջավայրում, որտեղ արդեն տևական ժամանակ ընդդիմության թե՛ կառուցակարգային, թե՛ բովանդակային ճգնաժամ է, որն առաջացնում է լրջագույն վակուում, հետևաբար նաև իշխանության համար առանցքային ռիսկեր: Հայաստանը տեսավ դրանց՝ քաղաքականից մինչև ամենաարմատական ծայրահեղ դրսևորում-հետևանքներ: Ահա այդ միջավայրում է, որ գաղափարական, կառուցակարգային, քաղաքական օրակարգային, վակուումը լցնելու, այսպես ասած՝ դիվերսիֆիկացնելու և քաղաքական բալանսը վերականգնելու համար իշխանությունը զգում էր կենսունակ ընդդիմության կարիք, ու «Ելք»-ի ձևավորումը գործնականում, ուղղակի թե անուղղակի, կամա թե ակամա, այդ կարիքի բավարարումն էր: Սակայն այժմ, մեկ տարի անց, «Ելք»-ն արդեն, կամա թե ակամա, նոր վակուում է առաջացնում, այն էլ մի դեպքում, երբ իշխանությունը բալանսավորելով դաշտը, փորձում էր դրա վրա կառուցել նոր համակարգի հաջորդ փուլի մեկնարկը:

Մինչդեռ, մեկնարկին զուգահեռ պարզվում է, որ բալանսը երերուն է, «Ելք»-ը խախտում է բալանսը: Այդ իրավիճակում իշխանության մոտ առաջանում է բալանսավորող այդ թույլ օղակը հնարավորինս արագ քանդելու, իսկ ավելի շուտ նոր համակարգից ապամոնտաժելու անհրաժեշտություն, նոր բալանս կառուցելու համար: Պարզ չէ, թե հեռանկարային, ռազմավարական որևէ ինչ սցենար գոյություն ունի ընդդիմության խնդրի մասով հանրային և հենց այսպես ասած ընդդիմադիր տիրույթում, փոխադարձ տեսարաններից բացի, որտեղ սկզբունքորեն որևէ նոր գաղափար դեռևս չկա, և անգամ փոխադարձ մեղադրանքները նոր չեն:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում