Մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը. Պապիկյան
«Մենք շահագրգռված ենք Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ և մեզ համար էական նշանակություն ունի երկուստեք պայմանագրային կետերի պատշաճ կատարումը, աշխատանքների ՝ որակյալ և ըստ ժամանակացույցի իրականացումը»,- այս մասին նշել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ այսօր Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիար Էրլունի հետ հանդիպմանը։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնավորապես քննարկվել են «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Տրանշ-3-ի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ժամանակացույցին և համապատասխան կարգավորումներին վերաբերող հարցեր:
Չինաստանի դեսպան Թիար Էրլունին իր հերթին կարևորել է ՀՀ ՏԿԵ նախարարության հետ գործընկերային հարաբերությունների շարունակականության ապահովման և ընդլայնման հնարավորությունները և տեղեկացրել, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ընթացիկ հարցերի արագ լուծման ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ այս հանդիպումը ևս խթան կհանդիսանա աշխատանքներին նոր տեմպ հաղորդելու համար: