1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Արարատ»-ի ֆուտբոլիստներն արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին

«Արարատ»-ի ֆուտբոլիստներն արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամներն արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ» ֆուտբոլային ակումբը մշտական կապի մեջ է արցախյան կազմակերպությունների հետ և մոտ օրերս առաջնագիծ կուղարկի անհրաժեշտ պարենային, տնտեսական և բժշկական ապրանքներ:

Բացի այդ «Արարատի» ֆուտբոլիստներն ու աշխատակազմի անդամները արյուն կհանձնեն՝ օգնելով առաջնագծի մարտիկներին։ Ակումբն արդեն կապ է հաստատել պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի հետ և առաջիկա օրերին ըստ անհրաժեշտության, արյան դոնոր հանդիսանալու իրավունք ունեցող ֆուտբոլիստներն ու աշխատակիցները արյուն կհանձնեն։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]