Ահազանգ. Միայն հուլիսին Գրենլանդիայում հալվել է 179 միլիարդ տոննա սառույց
Այս տարվա հուլիսը դարձել է ամենաշոգ ամիսը պատմության մեջ։ 2015-2019 թվականները կլինեն ամենաշոգ տարիները օդերևութաբանության ողջ պատմության ընթացքում։ Այս մասին ահազանգել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով մեծ յոնթյակի երկրների գագաթաժողովում։ Հիշեցնենք, միջոցառումն անցկացվում էր Ֆրանսիայի Բիարից քաղաքում։
ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, գլխավոր քարտուղարն ասել է՝ եկել է համաշխարհային առաջնորդների հետ հանդիպման, համատեղելու ջանքերը՝ կլիմայի խնդրով գագաթաժողովի կազմակերպման հարցում։ Այն նախատեսվում է անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի շրջանակում։
«Ածխաթթու գազի կոնցենտրացիան մթնոլորտում հասել է մարդկության պատմության մեջ ամենաբարձր մակարդակին։ CO2-ի նման մակարդակ մթնոլորտում եղել է 3-5 մլն տարի առաջ, երբ ջերմաստիճանը զգալիորեն բարձր էր, իսկ ծովի մակերևույթը 10-20 մետրով ավելի բարձր էր»,-ասելէ գլխավոր քարտուղարը։
Նա հիշեցրել է՝ Գրենլանդիայում սառցադաշտերն արագ հալվում են։ Միայն հուլիսին այնտեղ հալվել է 179 միլիարդ տոննա սառույց: Միևնույն ժամանակ, Սիբիրում, Ալյասկայում, Կանադայում, Գրենլանդիայում, Ամազոնում այս տարվա հունիս-հուլիս ամիսներին բռնկված հրդեհները հանգեցրել են տասնյակ մեգատոննաներով ածխաթթու գազի արտանետմանը դեպի մթնոլորտ:
«Այն, ինչ տեղի է ունենում, արտակարգ կլիմայական իրավիճակ է։ Այսօր ավելի վատ վիճակ է, քան 2015-ին, երբ Փարիզում ընդունվեց Կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը։ Գիտական տվյալներն էլ են դա ապացուցում»,-ասել է Գուտերեշն ու հիշեցրել սահմանված նպատակների մասին՝ պետք է մինչև 2050 թվականը հասնել այն բանին, որ ածխաթթու գազեր չարտանետվեն մթնոլորտ, իսկ 2030-ին 45 տոկոսով կրճատել ջեմոցային գազերի արտանտեսումները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկրներն ավելի մեծ ջանքեր պետք է ներդնեն՝ Փարիզի համաձայնագրի պահանջների իրականացման համար։
«Յոթնյակի երկրները պետք է օրինակ դառնան այլ երկրների համար»,-ասել է ՄԱԿ-ի ղեկավարը։
Հարակից հրապարակումներ`
- Հունիս ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
- Դի Կապրիոն Կաննում ներկայացրել է կլիմայական փոփոխությունների մասին ֆիլմ
- Աշխարհի 100 երկրների դպրոցականներ երթ են անցկացնում կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
- Ֆրանսիայում կլիման փրկում են դատարանում
- Կլիմայի փոփոխությունը լրջագույն հարված է հասցնելու ԱՄՆ տնտեսությանը
- Գիտնականները գլոբալ կլիմայական աղետ են կանխատեսում
- ՀՀ-ում առաջին անգամ անցկացվում է կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայելու նորարարական լուծումների մրցույթ
- Կլիմայի փոփոխության մարտահրավերների ուղղությամբ արդյունավետ աշխատանք է հարկավոր. փոխնախարար
- Ջերմոցային գազերի արտանետումների կրճատումով պետք է պայքարել կլիմայի փոփոխության դեմ. Ս. Պապյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին