2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել․ ծրագրային միջամտություն է արվում․ Թամազյան

25/01/2021 schedule13:15

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020-ին հավաքագրել է շուրջ 1 տրլն 385 մլրդ դրամ, բյուջեով ճշտված ցուցանիշի նկատմամբ տեղի է ունեցել շուրջ 59 մլրդ դրամ գերակատարում։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման վարչության պետ Կարեն Թամազյանը։

«Բնականաբար, ցուցանիշները 2019-ի հետ համադրելի չեն։ Հայտնի է, որ 2020-ից կորոնավիրուսային համավարակը ակտիվացավ ՀՀ-ում։ 2020-ին հարկ վճարողներին վերադարձվել է շուրջ 138 մլրդ դրամ, ինչը նույնպես ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարն է։ Այսինքն, եթե խոսենք ընդհանուր հավաքագրումներից, ապա ՊԵԿ-ը 1 տրլն 523 մլրդ դրամ է հավաքագրել, որից 138 մլրդը վերադարձվել է հարկ վճարողներին»,- ասաց Թամազյանը։

Նրա խոսքով՝ 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են այդ գումարի շուրջ 71.3 տոկոսը։

Անդրադառնալով աշխատատեղերի քանակին՝ Թամազյանը նշեց, որ 2020 թվականի հունվար-մարտ ամիսներին եկամուտ ապահոված աշխատատեղերի թվաքանակը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է, իսկ անկումը նկատվել է ապրիլից սկսված՝ սահմանափակումներով պայմանավորված։

«Մարտ ամսին 620 հազար աշխատատեղ կար, իսկ ապրիլին այն իջել էր շուրջ 547 հազար։ Միջին տարեկան վիճակագրությամբ եթե նայենք, 2020 թվականի ամսական միջին թվաքանակը կազմել է 609 հազար, իսկ 2019-ին՝ շուրջ 602 հազար։ Այսինքն՝ 1.2 տոկոսով 2020-ին, այնուամենայնիվ, աշխատատեղերի թվաքանակն ավելացել է»,- ասաց նա։

ՊԵԿ պաշտոնյան նշեց, որ 2020 թվականին ՀԴՄ կանոնների խախտման նոր տեսակներ են ի հայտ եկել։

«2020 թվականին ավելի քան 15 ծրագրային միջամտության դեպքեր են բացահայտվել։ Խանութը սպառողին ՀԴՄ կտրոն է տրամադրում, սպառողը տեսնում է, որ իրեն տրամադրում են ՀԴՄ կտրոն, որը բավարարում է օրենսդրության պահանջներին։ Սակայն, ինչպես գիտենք, նոր սերնդի ՀԴՄ-ները նաեւ տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն են փոխանցում ՊԵԿ տեղեկատվական բազա։ Հնարամիտ հարկ վճարողները տպելուց հետո ծրագրային միջամտություն են կատարում եւ ավելի նվազ գումարով են տեղեկատվություն փոխանցում ՊԵԿ»,- ներկայացրեց նա։

Թամազյանի խոսքով՝ արդյունքում, օրինակ, 1000 դրամ իրական տպված կտրոնի գնումների չափը պակասեցնում եւ ՊԵԿ-ին ներկայացնում են 700 դրամի գնում։

Տպել
2092 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին