18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր գործընկերներին այս դահլիճում պահում են, որպես «զապաս պակրիշկա».փաստաբանը բոյկոտեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը:

Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները հրաժարվում են հանրային պաշտպանների ծառայությունից

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը դիմելով նախագահող դատավորին նշեց, որ վերջինիս որոշումը արդարադատության հետ կապ չունի:

«Խնդրում եմ Ձեր վարքագիծը վերանայեք: Ձեր կոլեգա Արթուր Օհանյանը անընդհատ թափահարում է  փաստաբանի վարքագծի կանոնագիրքը: Ես էլ Ձեզ համար բերել եմ դատավորի վարքագծի կանոնագիրքը: Դուք Ձեր վարքագծով այն ոտնատակ եք տալիս: Խնդրում եմ վերանայեք Ձեր վարքագիծը որպես դատավոր: Մեր գործընկերներին այս դահլիճում պահում են, որպես «զապաս պակրիշկա», այսինքն՝ պահեստային անվադող: Այս պարագայում ինչո՞ւ զապաս դատավոր չեք բերում»,-նշեց Մուշեղ Շուշանյանը:

Շուշանյանը, որպես բոյկոտ լքեց դատական նիստերի դահլիճը:

Հիշեցնենք, որ  խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ