Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիան պլանավորում Է ԱՄՆ-ի հետ C-400-ի շուրջ տարաձայնությունները կարգավորել մինչեւ ապրիլ. Էրդողան

Թուրքիան պլանավորում Է ԱՄՆ-ի հետ C-400-ի շուրջ տարաձայնությունները կարգավորել մինչեւ ապրիլ. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման ու շահագործման շուրջ ԱՄՆ-ի հետ իր տարաձայնությունները կարգավորել մինչեւ 2020 թվականի ապրիլ: Այդ մասին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 26-ին հայտարարել Է լրագրողներին, որոնք նրան ուղեկցում են Կատար ուղեւորության ընթացքում:

«Աշխատանքը կշարունակվի մինչեւ ապրիլ, եւ այն կկատարեն մեր երկրների պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարները: Պետք Է պարզել՝ ինչ արդյունքների մենք կկարողանանք գալ: Դա ՆԱՏՕ-ի հետ կապված հարց Է: Խոսքն այն մասին չԷ, որ չօգտագործենք C-400-ը, բայց կան քայլեր, որոնք պետք Է արվեն ՆԱՏՕ-ի կանոնների շրջանակում»,-նախագահի խոսքը մեջբերել Է Haberturk հեռուստաալիքը: Էրդողանն այս կերպ Է մեկնաբանել C-400-ից Թուրքիայի հրաժարվելու հեռանկարների վերաբերյալ հարցը ԱՄՆ-ի մի շարք քաղաքական գործիչների քննադատության կապակցությամբ, որոնք կտրականապես անթույլատրելի են համարում Անկարայի կողմից այդ համալիրների շահագործումը: 2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը հայտնել Է Թուրքիայի հետ 2,5 մլրդ դոլար արժողությամբ C-400-ի մատակարարման պարտավորագրի կնքման մասին: Պայմանագիրը նախատեսում Է արտադրության տեխնոլոգիաների մասնակի հանձնումը թուրքական կողմին: Առաջին մատակարարումներն սկսվել են հուլիսի 12-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]