1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտակ Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նույն զորամասում պաշտոնյաների որդիների ծառայելու մեջ

Արտակ Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նույն զորամասում պաշտոնյաների 
որդիների ծառայելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կոռուպցիոն ռիսկ չի տեսնում նրանում, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ իրենց ծառայությունն անցկացնում են մեկ զորամասում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դավթյանն այս մասին ասաց փետրվարի 7-ին լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Auroranews.am»-ի կողմից հրապարակված «էլիտար» զորամասի մասին հոդվածին:

«Կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում: Զորամասում 1000 զինծառայող է ծառայում, երկու կամ երեք հոգի ինչ-որ մեկի հետ կապված են: Ցանկացած մեծ զորամասում, որտեղ 1000 զինծառայող է ծառայում, կգտնենք 2 հոգի, որոնք այս կամ այն ձևով փոխկապակցված են ինչ-որ պաշտոնյայի հետ»,- ասաց Դավթյանը:

Գլխավոր շտաբի պետը նշեց, որ զորամասն իրոք էլիտար է, քանի որ էլիտար խնդիրներ է կատարում:

«Այս պահի դրությամբ զորամասը մարտական հերթապահություն է կատարում»,- նշեց նա:

Փետրվարի 4-ին «Auroranews.am» կայքի «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ  հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է նախաքննական մարմին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դրանում ներկայացված տվյալներն ու հանգամանքները մանրամասն ստուգման ենթարկելու հանձնարարությամբ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել «Auroranews.am» կայքի հրապարակման վերաբերյալ.

«Ի պատասխան auroranews.am-ի ««Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. Ուշագրավ մանրամասներ» վերտառությամբ ս. թ. փետրվարի 3-ի հրապարակման՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ զորամասը, որին անդրադարձել է տվյալ լրատվամիջոցը, իրավամբ ունի էլիտարի համբավ, քանի որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ժամանակ լրջագույն դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և վերջինիս զինադադար պարտադրելու գործում: Ընդգծում ենք նաև, որ տվյալ զորամասը մարտական պատրաստությամբ ու պատրաստականությամբ զբաղվելով հանդերձ կրում է նաև մարտական հերթապահություն: Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով և որը պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից: Զորամասում տեղ գտած արտակարգ դեպքերի մասով տեղեկացնում ենք, որ դրանց հետ կապված գործընթացները իրականացվել և իրականացվում են ինչպես բանակի կողմից ստեղծված հանձնաժողովների, այնպես էլ ռազմաիրավապահ մարմինների կողմից, որոնց արդյունքում մեղավորները պատասխանատվության են ենթարկվում օրենքի տառին համապատասխան: ԱՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բոլորին ձեռնպահ մնալ բանակի վերաբերյալ չճշտված տեղեկություններ հրապարակելու գայթակղությունից և հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]