Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի հայտարարությունները նպաստեցին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի թեժացմանը․ Տողանյան

Թուրքիայի հայտարարությունները նպաստեցին հայ-ադրբեջանական սահմանին 
իրավիճակի թեժացմանը․ Տողանյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնությունում արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը ռուսական «ՌԲԿ» մեդիահոլդինգի հետ զրույցում ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանանին առաջացած սրացման պատճառները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տողանյանը նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած սրացմանը նախորդել է Բաքվի հայտարարությունների շարքը, որոնք երկրի հասարակությանը պատրաստում էին հնարավոր ռազմական գործողությունների։

«Հատկապես հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը, որը, ըստ էության, նշանակում էր Բաքվի դուրս գալը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից», - ասել է դեսպանը:

Հուլիսի 6-ին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը ասել է, որ ԼՂ հակամարտության շուրջ բանակցությունները իրականում չեն ընթանում: Նա նաև քննադատել էր ԵԱՀԿ Մինսկի խմբին ՝ պասիվության համար:

«Փաստացի, Ադրբեջանը համանախագաներին մեղադրել է անգործունակության մեջ, հայտարարել է, որ միջազգային իրավունքը չի գործում, և որ միջազգային իրավունքը իրենց համար զենքն է, ուժը, պետք է ապավինել զինված ուժերին», - ասել է Տողանյանը։

Դեսպանի կարծիքով՝ այն, ինչ  տեսնում ենք վերջին օրերին (հուլիսի 14-ին Բաքվում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ անհապաղ պատերազմ սկսելու պահանջները և այլն), այդ ամենին աջակցում էր պաշտոնական հռետորաբանությունը:

 «Եվ դրան, իհարկե, նպաստեցին հարևան Թուրքիայի հայտարարությունները»,- ասել է նա:

Դեսպանը նշել է, որ հուլիսի 12-ից հետո Հարավային Կովկասում ձևավորվել են նոր աշխարհաքաղաքական իրողություններ:

«Որոշ երկրներ, ներառյալ Ռուսաստանը, նպաստում են տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման գաղափարին, իսկ Թուրքիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, միակողմանի և անվերապահորեն աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողություններին, աջակցում է ագրեսիային, սպառնում է Հայաստանին և իր զինված ուժերի օգնությունն է առաջարկում Ադրբեջանին: Սա իրականում դրդում է նրան, որ կարող է լրջորեն խաթարել անվտանգության համակարգը տարածաշրջանում: Սրանք այն իրողություններն են, որոնք, իմ կարծիքով, նպաստեցին… ռազմական գործողությունների վերսկսմանը», - ասում է Տողանյանը:

Դեսպանի խոսքով՝ Երևանը գոհ է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում Ռուսաստանի դիրքորոշումից։

«Ռուսաստանը կոչ է անում անհապաղ հաստատել հրադադար, ինչը շատ կարևոր է: Եվ մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերը որպես միջնորդի, որպես մի երկրի, որն իր ներդրումն է ունեցել և իր ներդրումն  ունի այս հակամարտության քաղաքական կարգավորման գործում»,- ասել է դեսպանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]