1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Կապույտ մզկիթ

Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի սաներն այցելել են 
Հայաստանի պատմության թանգարան և Կապույտ մզկիթ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանի նախաձեռնությամբ քոլեջի ուսանողները կզարգացնեն անգլերենի և այլ օտար լեզուների իմացությունը` այցելելով Հայաստանի պատմամշակութային օջախներ, ծանոթանալով դրանց պատմությանը և իրենց լսածի, տեսածի շուրջ օտար լեզուներով զրույցներ ծավալելով: Էստրադային քոլեջի ուսանողները օրեր առաջ այցելել են Հայաստանի պատմության թանգարան և Կապույտ մզկիթ:

«Քանի որ քոլեջի սաները արվեստի ոլորտում են քայլեր անելու, նրանք պարտավոր են տիրապետել մի քանի օտար լեզուների: Այդպես կարող են ընդլայնել իրենց հնարավորությունները և հեշտությամբ տեղ գտնել աշխատաշուկայում:

Մեր սաները արդեն եղել են մի քանի թանգարաններում, իրենց լսածը, տեսածը քննարկել անգլերենով: Արդյունավետությունն ակնհայտ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց քոլեջի տնօրեն Տիգրան Դավթյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանի քաղաքացին պետք է լինի ամուր, կիրթ, գրագետ և առողջ:

Քոլեջի առաջին կուրսի ուսանողուհի Արփինեի խոսքով` ծրագիրն ուսուցողական է, ճանաչողական:

«Քիչ բան գիտեի Կապույտ մզկիթի մասին: Ամեն անգամ այդ կառույցի կողքով անցնելիս մտածում էի, թե ինչ կա ներսում: Պարզվեց, որ ներսից այն նույնպես շատ գեղեցիկ է: Ունի գրադարաններ: Այնտեղ պարսիկ ուսանողներ են կրթվում»,-ասաց նա: Անդրադառնալով ջազ քոլեջին` Արփինեն ընդգծեց, որ այնտեղ հրաշալի մթնոլորտ է: «Ուսանող-դասախոս աշխատանքն անմիջական  է: Մասնագետները ջերմ են,  ժպիտով»,-եզրափակեց նա:

Քոլեջի դասախոս Ս. Ղլեջյանը շեշտեց, որ Հայաստանի պատմության ազգային թանգարանի պատերից ներս զգացել են մեր պատմության տաք ու ջերմացնող շունչը, տեսել հազարամյակների միջով անցած հայ ժողովրդի քարե, բրոնզե, արծաթե, ոսկե ու մագաղաթյա վկայություն-մասունքները, իսկ ազգային գորգարվեստի և տարազի նորաբաց սրահները ուղղակի հմայել ու կախարդել են ուսանողներին:

Քոլեջի սաների հաջորդ կանգառը Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանն է:

1979 թվականին ստեղծվել է «Հայ համերգ» կազմակերպության «Էստրադային ստուդիա», որը1992-ին վերանվանվեց «Էստրադային և ջազային արվեստի քոլեջ», իսկ 1996-ին` «Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ»: ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թվականին «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Շուրջ 35 ամյա գործունեության ընթացքում քոլեջում դասավանդել են՝ Ակսել Բակունցը, Ռոբերտ Յոլչյանը, Ստեփան Լուսիկյանը, Ստեփան Շաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Էլվինա Մակարյանը, Գեորգի Ջանգուլյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը, Էռնա Յուզբաշյանը, Սյուզան Մարգարյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Հյուսնունցը: Քոլեջի շրջանավարտներից են ՝ Սյուզան Մարգարյանը, Էռնա Յուզբաշյանը, Անահիտ Մանուկյանը, Նունե Եսայանը, Էմմա Պետրոսյանը, Ռուզաննա Ջամբազյանը, Արմեն Գևորգյանը, Աիդա Սարգսյանը, Արմինկան, Նարինե Հարությունյանը և այլք:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]