Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #ՄիՍպասիր մրցույթին և ստանալ նվերներ24 հունվարի 2023 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Մինչև փետրվարի 18-ը Facebook, Instagram և TikTok սոցիալական կայքերի 16+ տարեկան բոլոր օգտատերերը հնարավորություն ունեն մասնակցելու Ucom ընկերության #ՄիՍպասիր մրցույթին և շահել iPhone 14 (I տեղ), Xiaomi Redmi Note 11 Pro (II-VI տեղեր), Instax mini 11 տեսախցիկ (VII-X տեղեր) կամ Apple Watch SE խելացի ժամացույց որպես հատուկ մրցանակ։ Մրցույթի մասնակիցները պետք է հրապարակում անեն՝ reels, ֆոտո, մեմ կամ ցանկացած այլ ձևաչափով, որտեղ որևէ իրավիճակում հումորային ու ստեղծարար կերպով կօգտագործվի Ucom-ի հոլովակից հայտնի «Մի՛ սպասիր» արտահայտությունը։ Այնուհետև անհրաժեշտ է բաց տարբերակով տեղադրել հրապարակումը Facebook-ում, Instagram-ում կամ TikTok-ում՝ նշելով #ՄիՍպասիր հեշթեգը։ Ucom ժյուրին մրցույթի ավարտից 3 օր հետո կհայտարարի 10 հաղթողին՝ ընտրելով գաղափարի յուրօրինակությամբ, հումորով և իրականացմամբ առանձնացող հրապարակումները։ Ավելին, բոլոր 3 սոցցանցերից ամենաշատ Like հավաքած մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ Apple Watch SE խելացի ժամացույցը։ Ucom ընկերության կողմից հայտարարված #ՄիՍպասիր մրցույթի պայմաններին և այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ կայքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |