Բաժիններ՝

«Նոր առաջարկներով ստեղծված հաղորդումների մի մասը եթերում կհայտնվի արդեն այս տարվա աշնանը»

Արա Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երկու ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր ստեղծագործական առաջարկների մրցույթ: Այդ նպատակով բացվել էր ինտերնետ հարթակ, որտեղ մեկ ամիս շարունակ (հունիսի 10-ից մինչև հուլիսի 10-ը) ցանկացած անձ կամ ստեղծագործական խումբ հնարավորություն ուներ մուտքագրել իր առաջարկը՝ լրացնելով համապատասխան ձևաթերթիկը:

Հանրայինի գեղարվեստական խորհուրդն արդեն ամփոփել է ստացված բոլոր՝ 612 առաջարկները: Հայտերի մեծ մասը ներկայացրել են անհատ ստեղծագործողները, փոքր մասը՝ արտադրող ստուդիաները: Նախագծերը բաժանվում են հետևյալ խմբերի. մշակութային՝ 98, կրթական՝ 96, ժամանցային՝ 82, հասարակական՝ 72, նովելաշարեր (սերիալներ)՝ 52, վավերագրական՝ 42, մանկական՝ 41, երաժշտական՝ 27, սփյուռքին ուղղված՝ 22, քաղաքական՝ 4, այլ՝ 76:

Ընտրություն կատարելիս գեղարվեստական խորհուրդն առաջնորդվել է հետևյալ չափանիշներով. նախագծի թեմատիկ արդիականությունը, բովանդակության հանրային նշանակությունն ու թարմությունը, հեռուստատեսային ձևաչափի գրավչությունն ու դիտելիությունը, իրականացնողի մասնագիտական կարողությունները, փորձը, նախկինում կատարված աշխատանքների որակը:

Այս ընթացքում գեղարվեստական խորհուրդն անցկացրել է 6 նիստ, քննարկել և արդեն ընտրել է 20-ից ավելի նախագծեր, որոնց հեղինակները հաջորդ շաբաթ կհրավիրվեն հանդիպման՝ Ռադիոտուն: Մնացած հայտերի հեղինակները կստանան էլեկտրոնային նամակ:

Երկրորդ փուլում գեղարվեստական խորհրդին կմիանան նաև հրավիրյալ երկու փորձագետներ (անուններն առայժմ չենք հայտնի): Ընտրված նախագծերի հեղինակների հետ կքննարկվեն հաղորդման վերջնական ձևաչափը, արտադրական և ֆինանսական պայմանները, իրագործման ժամկետները: Նոր առաջարկներով ստեղծված հաղորդումների մի մասը եթերում կհայտնվի արդեն այս տարվա աշնանը»:

Երկու ամիս առաջ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր ստեղծագործական առաջարկների մրցույթ: Այդ նպատակով բացվել էր…

Gepostet von Ara Shirinyan am Samstag, 10. August 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս