Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

Պուտինի «դաբրոն» և Էրդողանի «Ձիթենու ճյուղը». Թուրքիայի նոր ագրեսիան Սիրիայում

Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ին ռազմական նոր արշավ են սկսել քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում՝ «հակաահաբեկչական» գործողություններ իրականացնելու նպատակով: «Ձիթենու ճյուղ» անվանումը ստացած ռազմական գործողություններն իրականացվում են Սիրիայի հյուսիս-արևելյան Աֆրին շրջանում: Նախ գործի է դրվել օդուժը՝ թուրքական կողմի հաղորդմամբ խոցելով 108 թիրախ, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 21-ին, սկսվել են ցամաքային գործողությունները: Օդային հարվածների հետևանքով Աֆրինում կան զոհեր, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Սիրիայի քրդերն իրենց հերթին հրթիռակոծել են Թուրքիայի Ռեյհանլը և Քիլիս քաղաքները, որի հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ռազմական գործողությունները շարունակվել են նաև երրորդ օրը:


Թուրքիայի մտավախությունը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իրենք մտադիր չեն կանգ առնել: Վարչապետ Բինալի Յըլդըրըմի խոսքերով՝ ռազմական գործողությունը Սիրիայում իրականացվելու է 4 փուլով, որի վերջնական նպատակը Աֆրինում 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորումն է։ Թուրքիայի հիմնական հակառակորդն այստեղ քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներն» են` YPG-ն, որը Անկարայի համոզմամբ՝ կապված են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Թուրքական ղեկավարության գլխավոր մտահոգությունն այն է, որպեսզի Սիրիայում չստեղծվի քրդական ինքնավարություն, ինչը կարող է խթանել անկախական շարժումների ակտիվացմանը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում: YPG-ն, որը հերքում է կապը PKK-ի հետ և չի ընդունում մեղադրանքները ահաբեկչության մեջ ներգրավված լինելու մասին, մտնում է ԱՄՆ-ի աջակցությունը վայելող «Սիրիական դեմոկրատական ուժեր» կոալիցիայի կազմի մեջ, որը կարևոր դեր է խաղացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Թուրքիային խիստ անհանգստություն պատճառեց հատկապես այն տեղեկությունը, թե ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիայի հետ սահմանակից շրջաններում կազմավորել 30 հազարանոց զորամիավորում, որը պիտի հսկի սահմանները, որպեսզի «Իսլամական պետության» ահաբեկիչները կրկին չներթափանցեն Սիրիա:

Պատմության սիմվոլիզմը

Սա, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան ուղղակիորեն ռազմական գործողություններ է իրականացնում Սիրիայի տարածքում: Թուրքական զինուժն առաջին անգամ ներխուժեց Սիրիայի տարածք 2016 թ. օգոստոսի 24-ին՝ շարժվելով դեպի սահմանակից Ջերաբլուս շրջան: Ռազմական այս օպերացիան կոչվում էր «Եփրատի վահան»: Շատ խորհրդանշականորեն, դրանից ուղիղ 500 տարի առաջ՝ 1516 թ. օգոստոսի 24-ին, տեղի էր ունեցել պատմության մեջ հայտնի Մարջ Դաբիկի ճակատամարտը, որով Օսմանյան սուլթանները սկսեցին Սիրիայի և արաբական աշխարհի նվաճումը: Մինչև 2016-ի ռազմական ինտերվենցիան Թուրքիան մասնակցում էր սիրիական հակամարտությանը միջնորդավորված՝ իրեն հավատարիմ զինյալ խմբավորումների միջոցով: Այժմ էլ, ի դեպ, դատելով տարբեր ԶԼՄ-ների հաղորդագրություններից, ցամաքային գործողությունները քրդերի դեմ հիմնականում իրականացնում են Թուրքիային ենթարկվող խմբավորումները:

Ծափահարենք Էրդողանին և Թրամփին

Աշխարհի շատ պետություններ դատապարտել են Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիա: Ֆրանսիան կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել, ինչին Թուրքիայի արտգործնախարարը կտրուկ պատասխան է տվել: Այժմ հիմնական հարցերն են, թե Թուրքիայի այս գործողությունները կարո՞ղ են լուրջ միջազգային հետևանքներ ունենալ իր համար, և ինչպե՞ս այս զարգացումները կազդեն Սիրիայում ընդհանուր իրադրության վրա:


Մոսկվայի Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ, արևելագետ Եվգենի Սատանովսկին ասում է, որ այս նոր կոնֆլիկտը հրահրել է քրդերին ժամանակակից սպառազինությամբ զինելը և նրանցից սահմանապահ ուժեր կազմավորելու մտադրությունը, որը դարձավ Թուրքիայի ղեկավարության համբերության բաժակի վերջին կաթիլը:

«Թուրքիան վախենում է քրդերից, հասկանում է Սիրիայի հյուսիսում միասնական Քրդստանի ձևավորումը՝ իրաքյան Քրդստանի օրինակով, շատ վտանգավոր է իր համար, ուստի ամեն կերպ փորձում է կանխել դա: Այժմ, սակայն, Թուրքիան ներքաշվել է շատ բարդ հակամարտության մեջ՝ դառնալով թշնամի բոլոր քրդերի համար, և դա կտրուկ ակտիվացնում է PKK-ին Թուրքիայի տարածքում, որտեղ շարունակվում է ամենաիսկական քաղաքացիական պատերազմը քրդերի հետ: Էլ չենք խոսում այն մասին՝ թուրքական բանակն արդեն սկսել է կորուստներ կրել կեսմիլիոնանոց Աֆրինում և կանգնած է դիվերսիոն պատերազմի ենթարկվելու վտանգի առջև: Թե ինչի սա կհանգեցնի, միայն Աստված գիտի: Մյուս կողմից, պատահական չէ, որ այս իրավիճակում, երբ Թուրքիան Աֆրին է մտել, սիրիական բանակը՝ իրանական և ռուսական ուժերի աջակցությամբ, հարվածներ է հասցնում «Ալ-Քաիդային» Իդլիբի շրջանում, քանի որ Թուրքիան չարեց դա, թեև խոստացել էր Իդլիբը մաքրել «Ալ-Քաիդայից»: Այս ամենը միասին ստիպում է ծափահարել և՛ Էրդողանին, և՛ Թրամփին, որոնք իրենց ձեռքով փչացնում են իրենց սիրիական քաղաքականությունը, և մեծ հաշվով՝ սա հեշտացնում է Դամասկոսի գործերը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց արևելագետը:

Ռուս-թուրքական առևտուր եղե՞լ է

Սատանովսկին շեշտում է, որ Թուրքիան սրանով լրջորեն փչացնում է իր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որովհետև Էրդողանը ուղղակիորեն դեմ է հանդես գալիս Թրամփին և վնասում է ամերիկյան քաղաքականությանը Սիրիայում, իսկ դա անխուսափելիորեն դրդում է նրան համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ փոխգործակցելու մասնավորապես Սիրիայի ժողովուրդների համաժողովի շրջանակներում:

Սիրիայում այս բուռն իրադարձությունների խորապատկերին լրահոսում հայտնվեց շատ հետաքրքիր մի լուր այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես թույլատրել է ռուսական «Գազպրոմին» կառուցել «Թուրքական հոսք» գազատարի երկրորդ գիծը դեպի Թուրքիա: Այս լուրն էլ ավելի ուշագրավ է դառնում այն պարագայում, եթե հաշվի առնենք Ռուսաստանի թե՛ ռազմական և թե՛ դիվանագիտական չեզոքությունը Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Եվգենի Սատանովսկին, սակայն, կապ չի տեսնում այս երկու իրադարձությունների միջև:

«Քրդերին ամերիկացինե՞րն են հովանավորում՝ այո: Ուրեմն թող ամերիկացիներն էլ գլուխ հանեն: Դա Ռուսաստանի միանգամայն հասկանալի տեսակետն է»,- նշեց մեր զրուցակիցը:


Կուլիսային համաձայնության արդյունք

Արաբագետ Արմեն Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ թուրքական ներխուժումը Աֆրին քաղաքական իմաստով կարող էր ձեռնտու լինել տարածաշրջանային և արտատարածաշրջանային մի շարք ուժերի, այդ թվում՝ Պարսից ծոցի արաբական երկրներին և Ռուսատանին: Թուրքիայի ռազմագործողությունը Սիրիայում նա համարում է կուլիսային համաձայնության արդյունքում իրականացված գործողություն:

«Բավական հետաքրքիր հարց է՝ ում էր ձեռնտու կամ ում շահերի դեմ է Թուրքիայի այս ռազմագործողությունը: Նախ, հարկ է նշել, որ Թուրքիայի այս գործողությունը առաջին հերթին սեփական շահերից և խնդիրներից բխող գործողություն է, որին առաջին հերթին դեմ է ԱՄՆ-ը, քանի որ դա անուղղակի հարված է իր դիրքերին և իր որոշ արևմտյան դաշնակիցներին: Ստեղծված իրավիճակի շնորհիվ ամենաշահեկան վիճակում են հայտնվում արտաքին դերակատարները, մասնավորապես՝ Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք, ևս ներգրավված լինելով այս հակամարտությանը և հովանավորելով սիրիական որոշ ընդդիմադիր ուժերի, հատկապես վերջին զարգացումներից հետո լուսանցքային վիճակում էին հայտնվել: Այսպիսով, Սիրիայում արտաքին դերակատարների ռազմագործողությունների ակտիվացումը ձեռնտու է այս երկրներին: Այս ռազմագործողությունը մասամբ ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ, ինչպես արդեն նշեցի, Թուրքիան, ըստ էության, գործում է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդի դեմ: Որոշ չափով ձեռնտու է նաև Սիրիայի գործող իշխանություններին: Ինչո՞ւ. որովհետև քրդերի դերակատարության բարձրացումը երկարատև հեռանկարում կարող է տանել Սիրիայի մասնատմանը և քրդական ինքնավարության ստեղծմանը, և Դամասկոսը Թուրքիայի ձեռքով, կարծես, սեփական խնդիրներն է լուծում: Բայց դա, իհարկե, ձեռնտու է միայն որոշակի սահմանների շրջանակներում»,- մեկնաբանեց Արմեն Պետրոսյանը:

«Սկզբունքային» Ադրբեջանը և պաշտոնական Երևանի չեզոքությունը

Թուրքիայի զինուժի ներխուժումը Սիրիայի տարածք, իհարկե, միջազգային իրավունքի տեսանկյունից Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության իրավունքի կոպտագույն խախտում է, բայց քանի որ Սիրիայում վաղուց, ինչպես ասում են, «բանը բանից անցել է», և այս երկիրը դարձել է տարբեր ազդեցիկ խաղացողների շահերի բախման թատերաբեմ, այդ պատճառով Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ցավոք, ավելի շատ գնահատվում են ոչ թե բարոյական, մարդասիրական և իրավական հարթություններում, այլ զուտ քաղաքական շահերի ոլորտում: Եվ մեր հարևան Ադրբեջանն էլ, որը միջազգային բոլոր հարթակները սկզբունքորեն օգտագործում է աշխարհից արդարություն պահանջելու և իր տարածքային ամբողջականությունը խախտելու համար Հայաստանին մեղադրելու նպատակով, այս դեպքում զարմանալիորեն և միաժամանակ շատ կանխատեսելիորեն աջակցություն է հայտնել իր դաշնակից Թուրքիային՝ փաստորեն պաշտպանելով այլ պետության տարածքային ամբողջականության իրավունքի խախտումը:

«Այս դեպքում Ադրբեջանի դիրքորոշումը պետք է գնահատել՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական ռազմավարական, եղբայրական հարաբերությունները, և այլ մոտեցում Ադրբեջանից ակնկալելն այնքան էլ ճիշտ չէր լինի: Բայց մյուս կողմից, Թուրքիայի այս գործողությունը, հատկապես միջազգային իրավունքի տեսանկյունից, որոշակիորեն չի բխում նաև Ադրբեջանի շահերից, քանի որ դա տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքների խախտմամբ իրականացվող գործողություն է: Այս գործողությունը դեմ է այն սկզբունքներին, որոնք Ադրբեջանն ամեն կերպ փորձում է պաշտպանել միջազգային տարբեր հարթակներում»,- ասում է արևելագետ Արմեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, փորձագետը քիչ հավանական է համարում այն, որ պաշտոնական Երևանը ինչ-որ տեսակետ կհայտնի այս իրադարձությունների վերաբերյալ, քանի որ նույնիսկ պաշտոնական Դամասկոսի հայտնած դիրքորոշումն էր շատ մեղմ: Եվ քանի դեռ չկան ռազմական լուրջ սրացումներ, այս ռազմագործողությունները չեն առաջացրել լուրջ հումանիտար խնդիրներ Սիրիայում և այս ամենը ուղղակիորեն չի բախվում Սիրիայում հայկական շահերին, Հայաստանի կողմից պաշտոնական դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտություն չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում