Ադրբեջանցի գյուղացու հրապարակած տեսանյութում երևում է բեռնատարների շարժը դեպի սահման13 հուլիսի 2020 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի բնակիչներից մեկը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է դեպի սահման շարժվում ադրբեջանական երկու տրանսպորտային բեռնատար։ Վիդեոն YouTube-յան իր էջում վերահրապարակել է Karabakh Records հայկական հարթակը՝ վերնագրելով այն «Ադրբեջանցիների պատրաստությունը դիվերսիային»։ Ադրբեջանցի օգտատերը տեսանյութը վերնագրել էր այսպես՝ «Մարտի նախօրեին մեր ռազմիկները ճամփա են ընկել»։ Karabakh Records-ի կողմից տեսանյութը վերահրապարակելուց հետո սկզբնաղբյուրից տեսանյութը հեռացվել է։ Karabakh Records-ը գրում է, որ հայկական կողմի հրապարակած լուսանկարներից երևում է՝ ադրբեջանական ՈւԱԶ-ը միջդիրքային տարածքում է, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ հարձակվողը եղել է Ադրբեջանը։ Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ի կեսօրից մարտեր են, ադրբեջանցի զինծառայողները երկու անգամ փորձել են ՈւԱԶ-ով հատել ՀՀ պետական սահմանը։ Հայկական կողմը ճնշել է ադրբեջանական կողմի գրոհի փորձը։ Կիրառվում է հրետանի, տանկ։ Ադրբեջանը հայտնել է 4 զոհի, 4 վիրավորի մասին։ Հայկական կողմը կորուստներ չունի, թեթև վիրավորվել է սահմանին մարտական հերթապահություն իրականացնող 2 ոստիկան։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |