211652_close_icon
views-count35878 դիտում article-date 18:49 02-08-2020

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Արթիկում բանջարեղեն խորովելն ավարտվել է տխուր վերջաբանով. ավտոտնակը վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արթիկ քաղաքի Անկախության 29 շենքի բակում տեղադրված շարժական ավտոտնակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով՝ Արմեն Ապոյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Պարզվել է, որ Արթիկ քաղաքի բնակիչ Նելլի Ավետիսյանին պատկանող նշված ավտոտնակի մոտ բանջարեղեն են փորձել խորովել, որի ժամանակ էլ կրակը տարածվել է դեպի ավտոտնակը։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արտյոմ Մատիլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այրված ավտոտնակի մոտ գտնվում էին այլ ավտոտնակներ, և հրդեհը չմարելու դեպքում կրակը կարող էր տարածվել մյուս ավտոտնակների ուղղությամբ։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր