«Փյունիկ»-ն ընկերական խաղում պարտվել է
21:39, 29 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել ուսումնամարզական հավաքի շրջանակում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս օրերին Թուրքիայում հավաք անցկացնող «Փյունիկ»-ը ստուգողական հանդիպում անցկացրեց բուլղարական «Լևսկի»-ի հետ և զիջեց 2:3 հաշվով:
Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը`14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում