Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկացրել է ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը, հայտնում է Shantnews.am-ը։

Նավիկյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը բուժկենտրոն է տեղափոխվել հերթական բուժզննություն անցնելու:

Ռոբերտ Քոչարյանն արդեն 2 անգամ բուժզննություն է անցել «Իզմիրլյան» բուժկենտրոնում:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, լրագրողներին տեղեկացրել էր, որ հայրն առողջական լուրջ խնդիր չունի, պարզապես ընթացիկ հետազոտություն է անցել։«Լուրջ ոչինչ չկա։ Հետազոտությունների պատասխաններն ընթացքի մեջ են, դեռ չկան», - ասել է նա՝ միաժամանակ չցանկանալով մանրամասնել՝ ինչ բողոքներ ունի հայրը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---