00:55  ,  30 հուլիսի, 2017

ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր, Դանի Ալվեսը՝ գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ

ՊՍԺ-ն 7-րդ անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը՝ 2:1 հաշվով պարտության մատնելով չեմպիոն «Մոնակոյին»:

Մարոկկոյի Տանժեր քաղաքում տեղի ունեցած հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց «Մոնակոյի» ֆրանսիացի պաշտպան Ջիբրիլ Սիդիբեն: ՊՍԺ-ն պատասխանեց թիմի նորեկ, բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի իրացրած տուգանային հարվածով: 34-ամյա Ալվեսը դարձավ նաեւ հաղթական գոլի արդյունավետ փոխանցման հեղինակը:

Ֆրանսիայի Սուպերգավաթ

«Մոնակո» - ՊՍԺ՝ 1:2

Ջիբրիլ Սիդիբե, 30 - Դանի Ալվես, 51, Ադրիեն Ռաբիո, 63

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում