Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1073-ով

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1073-ով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 073-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 93 հազար 657: Նշված ժամանակահատվածում մահացածների թիվն ավելացել է 80-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալայան ցանցի իր էջում նշել է, որ ծանր վիճակում է 2 հազար 965 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 352-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 73 հազար 791:
Մինչ այժմ թեստավորվել է 453 հազար 386 անձ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am