Քլոե Քարդաշյանն առաջին անգամ խոսել է երեխայի անվան ընտրության և ամուսնության մասին։ Ռեալիթի շոուի աստղն ավելացնում է կիլոգրամները. նա սպասում է առաջնեկին բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնից։
Օրերս Էլեն ԴեՋեներեսի շոուի ժամանակ նա հաստատել է, որ գտնվում է հղիության 6-րդ ամսում։ Նա նշել է, որ եթե տղա ծնվի, կընտրի Տրիստան-կրտսեր անունը, իսկ եթե աղջիկ լինի, ընտրությունը լայն է։ «Նույնիսկ չգիտեմ, թե ինչ անուն ընտրել։ Կցանկանայի, որպեսզի այն սկսվեր Կ կամ Տ տառով»,-ասել է նա։
Հաղորդավարի հարցին այն մասին, թե երբ տեղի կունենա Քլոեի և Տրիստանի հարսանիքը, շիկահեր հեռուստաաստղն ասել է, որ իրենք արդեն քննարկում են այդ թեման։