Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ աշխարհը թեթևացած շունչ քաշեց ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հեռանալուց հետո՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Մինչ աշխարհը, բացառությամբ երկու-երեք խումբ պանիկյորների, թեթևացած շունչ քաշեց Սպիտակ տանը «Բ-խմբի» կողմնակցի պաշտոնանկության կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ ֆիննախի ղեկավար Սթիվեն Մնուչինը հայտարարեցին Իրանի դեմ տնտեսական ահաբեկչության հետագա Էսկալացման մասին»,- գրել Է նախարարը Twitter-ի իր միկրոբլոգում:
Զարիֆը «Բ-խումբ» Է անվանում ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի և Արաբական Միացյալ Էմիրությունների գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահայյանի «միավորումը»։