Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ադրբեջանով է անցնում Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման տարանցիկ ուղին

Ադրբեջանով է անցնում Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման 
տարանցիկ ուղին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական վիճակագրության համաձայն` Ադրբեջանում 20-22 հազար խրոնիկ թմրամոլներ կան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Թրեդ» լրատվական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Արզու Նաղըևի փոխանցմամբ, չնայած պաշտոնական վիճակագրության տվյալներին, Ադրբեջանում թմրանյութ օգտագործողների թիվն ավելի մեծ է, հասնում է մոտ 300 հազարի:

Նրա հաղորդմամբ` Ադրբեջանը հանդիսանում է նաև թմրանյութերի փոխադրման տարանցիկ ուղի:

«Հերոինը հիմնականում Աֆղանստանից տեղափոխվում է Իրան, Իրանից՝ Ադրբեջան, Ադրբեջանից՝ Եվրոպա: Այդ թմրանյութերը ԱՖղանստանից ձեռք են բերվում 3 մլրդ դոլարի չափով և փոխադրվելով Եվրոպա՝ դառնում են 32 մլրդ դոլար: Այս թիվը  միջին երկրների պետական բյուջեից 4-5 անգամ մեծ է»,- հավելել է Նաղըևը:

Ադրբեջանի թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի պետական հանձնաժողովի փոխանցմամբ` պաշտոնապես գրանցված թմրամոլներից 5-ը անչափահասներ են, 612-ը` կանայք: 2017թ. առաջին երեք ամսում Հանրապետական նարկոլոգիական կենտրոնում ստացիոնար բուժվել են 833 մարդ, որոնցից 308-ը բուժում է ստացել ալկոհոլային կախվածությունից, 519-ը` թմրանյութերից կախվածությունից: Ադրբեջանում աճում է նաև երիտասարդական թմրամոլության մակարդակը` 2016 թ. դրությամբ գրանցված 29 հազար 448 թմրամոլների 60-70 տոկոսը կազմում են երիտասարդները:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի փոխադրման «Հյուսիսային բալկանյան ուղին» անցնում է հենց Ադրբեջանով: Թմրանյութերն Իրան-Ադրբեջան-Թուրքիա ուղիով փոխադրվում են առանց խոչընդոտների: Երկրորդ' «Հին բալկանյան ուղին» Իրանից ուղիղ Թուրքիա գիծն է: Այստեղ թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հիմնականում օգնում է Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանական եւ քրդական բնակչությունը: Ադրբեջանով եւ Կովկասով երրորդ ուղին սկսվում է թուրքմենական ծովային Թուրքմենբաշի նավահանգստից: Այստեղից թմրանյութերը հեշտությամբ փոխադրվում են Ռուսաստան:

2010 թ. սեպտեմբերին Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով փոխադրվում է Աֆղանստանում արտադրված թմրանյութերի 35 տոկոսը: Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էն Դերսիի հեռագրում, որը հրապարակվել էր WikiLeaks կայքում, ասվում է, որ թմրամոլությունը Ռուսաստանում զգալի աստիճանով վերահսկվում է էթնիկ ադրբեջանցիների կողմից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]