News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից կառապանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը ծեծի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչներ Սամվել Մուրադյանին եւ Աշոտ Գրիգորյանին, որի հետեւանքով վերջինս մարմնական վնասվածք է ստացել:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2017 թվականի հուլիսի 8-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանը, գտնվելով ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում որպես կառապան աշխատող Սամվել Մուրադյանին եւ պահանջել թույլ տալ ինքնուրույն վարել նրան պատկանող` ձիերով լծված կառքը:

Կառապանից մերժում ստանալով` ոստիկանը բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում նրանց է մոտեցել քաղաքի նշված հատվածում զբոսնող Աշոտ Գրիգորյանը, ով միջամտել եւ փորձել է հանդարտեցնել ոստիկանին, սակայն վերջինս ծեծի է ենթարկել նաեւ հիշյալ քաղաքացուն, ավելին` հետապնդել է ծեծից խուսափելու նպատակով փախչող Ա. Գրիգորյանին եւ կրկին ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել վերջինիս, որի հետեւանքով նրան մարմնական վնասվածք է պատճառել կրծքավանդակի շրջանում:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գոռ Սարոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ