20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վաշինգտոնը Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վեսս Միթչելը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ստորագրված պայմանագրերը մտահոգություն են առաջացնում։
Նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը Սիրիայի հարցում ռիսկեր է պարունակում և միաժամանակ մտահոգում է ԱՄՆ-ին։

«Թուրքիան պետք է հիշի, որ Սիրիայի ռազմավարական հարցերում զիջումների գնալը վտանգավոր է: Չնայած Թուրքիան ունի մտերիմ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ պաշտոնական Անկարան խորացնում է համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի  շահերից է բխում, որ Թուրքիան Արևմուտքի հետ պահպանի ռազմավարական և քաղաքական միասնություն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։

Խոսելով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ պայմանագրի մասին՝ Միթչելն Անկարային հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ կարող է կիրառել պատժամիջոցներ։ Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասաբար ազդել Թուրքիային՝ ամերիկյան «F-35» նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման վրա, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվածություն ունեն։

Միթչելը նաև ասել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար կարող է հիմք ծառայել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ