HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղանակն առաջիկա 5 օրերին

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամանակ ողջ հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն ուժեղ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, 28-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 30-ին նույնքան կնվազի:

Երևան քաղաքում մարտի 27-ի ցերեկը, 28-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-30-ը ժամանակ առ ժամաանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 31-ին՝ կեսօրից հետո,  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter