▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին և Աննա Հակոբյանին Իրանում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրան։

 

 

 

 

 

 

 

 

Մեհրաբադի օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ նրա գլխավորած պատվիրակությունը դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդեկանիանը:

Կառավարությունից  հայտնում են, որ այսօր՝ փետրվարի 27-ին, Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նիկոլ Փաշինյանի պատվին Իրանի նախագահի կողմից կտրվի պաշտոնական ճաշ: Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի հետ հանդիպումը եւս Փաշինյանի այցի օրակարգում է:

Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին