1340 դիտում
15:17 11-07-2019
Երևանում դատավորներն արտահերթ ընդհանուր ժողով են գումարել
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների նստավայրում հուլիսի 11-ին մեկնարկել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», դատավորների ընդհանուր ժողովը պետք է իր կազմից Բարձրագույն դատական խորհրդի 3 անդամ ընտրի:
11 թեկնածուներից 3-ին դատավորները կընտրեն քվեարկության օգնությամբ: ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերում ընդգրկվելու համար իրենց թեկնածություն են ներկայացրել Դավիթ Բալայանը, Անահիտ Թումանյանը, Վահե Խալաթյանը, Գագիկ Հովհաննիսյանը, Վարդուհի Հովնանյանը, Սիմիզար Հովսեփյանը, Արգիշտի Ղազարյանը, Մեսրոպ Մակյանը, Սուրեն Մնոյանը, Ռուբեն Վարդազարյանը և Ելենա Քոչարյանը:
Չի բացառվում, որ ժողովում նաև կքննարկվի Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում իրավիճակի հետ կապված նամակը, որը նա ուղել էր դատավորների ընդհանուր ժողովին:
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
20:52 22-05-2019
Մայիսի 27-ին ՀՀ դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել
1436 դիտում
14:36 25-02-2022
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել. ուղիղ. News.am
Այս բաժնից
5857 դիտում
22:38 19-04-2024
Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
412 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան