Նոր կառավարությունը կադրերի պակաս ունի՞. մեկնաբանում են նախարարները

«Շատ հետեւողական եմ լինելու, որ առողջապահության նախարարության եւ դրա ենթակա կառույցների բոլոր թափուր հաստիքները անպայման համալրվեն օրենքի տառին ու ոգուն համապատասխան, եւ ոչ մի ծանոթ-բարեկամ, ընկեր-ընկերուհի, քավոր-սանիկ հարաբերություններ ոչ մի կերպ չխոչընդոտեն ու չազդեն այդ որոշումների վրա: Ես իմ կողմից ամեն ինչ դրա համար անելու եմ».

Նախօրեին այսպիսի հայտարարություն էր արել առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը, իսկ դրան նախորդել էր մի շարք թափուր պաշտոնների մասին հայտարարությունները գերատեսչության կայքում հրապարակելը:  

Իհարկե, քաղծառայության պաշտոնները համալրելու համար միշտ էլ տարբեր միջոցներով հրապարակվել են համապատասխան հայտարարություններ, բայց նախկին կառավարությունների ու գործողի տարբերություններից մեկն էլ այն է, որ եթե մինչեւ այժմ այդ հայտարարություններն ընկալվում էին որպես ձեւական մի բան ու հաճախ հենց այդպես էլ կար, որովհետեւ մրցույթի արդյունքներն էի գլխից էին որոշվում, ապա այս դեպքում հնչող վստահեցումները գոնե առայժմ ընդունվում են որպես կատարվելու ենթակա հայտարարություններ:

Բայց պետական կառավարման համակարգում կան նաեւ հայեցողական պաշտոններ, որոնց համար մրցութային ընթացակարգ չի նախատեսվում եւ դրանք համալրվում են ուղղակի նշանակումների ճանապարհով: Իսկ նոր կառավարության մասին երբեմն տեղեկություններ կամ կարծիքներ են հնչում, թե կադրերի խնդիր ունի: Արդյոք դա այդպես է ու որն է այն սկզբունքը, որով առաջնորդվում են՝ կադրային քաղականության հարցում: Դիտարկվո՞ւմ է հայեցողական պաշտոններում աշխատակիցներին հայտարարության միջոցով ընտրելու տարբերակը՝ ի հայտ բերելով արժանավոր թեկնածուների:

Երեք ուղղությամբ մեր հարցումները ցույց տվեցին, որ աշխատակազմերը դեռեւս լիարժեք ձեւավորված չեն: Խոսքը վերաբերում է առաջին փոխվարչապետին, առողջապահության եւ մշակույթի նախարարներին:

«Կաբինետը դեռ ձեւավորված չէ, ընթացքում է: Վարչապետի հետ քննարկվում եւ համաձայնեցվում են թեկնածությունները: Գրեթե ձեւավորվել է նախարարի աշխատակազմը խորհրդականների, օգնականների մասով, տեղակալներին վարչապետն է նշանակում: Իսկ ԱՆ աշխատակազմը շարունակում է աշխատել բնականոն ռիթմով, նույն կազմով` աննշան բացառությամբ: Կադրերի համալրման առումով դժվարություններ կան, քանի որ փորձում ենք առավելագույնս համապատասխան թեկնածություններ քննարկել, որպեսզի շատ կարճ ժամանակ հետո նոր կադրային փոփոխությունների անհրաժեշտություն չլինի: Նախարարը վարչապետի հետ փորձում է ամեն ինչ անել հետեւյալ սկզբունքուվ. «Եթե մենք էլ փոխվենք, նրանք մնան, ու ոլորտը չտուժի»: Մրցույթները չեն վերաբերում հայեցողական պաշտոններին: Վերաբերում են ԱՆ ենթակայության կազմակերպություններին, կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումներին: Խնամի, ծանոթ, բարեկամներով թափուր պաշտոնների համալրում չի լինելու: Առաջնորդվում ենք միայն մասնագիտական որակներով, նաեւ հանձնաժողովների դեպքում` բացառելով նախնական պայմանավորվածությունները»,- փոխանցեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն, անդրադառնալով կաբինետի ձեւավորման մասին հարցերին, նշեց. «Առաջին տասը օրը փորձում էի ուսումնասիրել ոչ միայն ոլորտում առկա խնդիրները, այլ նաեւ նախարարության հիմնական աշխատանքները, դրանց ընթացքը, ով ինչի համար է պատասխանատու եւ այլն: Այս պահին թիմս հայեցողական պաշտոններում խորհրդականներով համալրելու փուլում եմ»:

Անդրադառնալով հարցին, թե կադրերի ընտրություն կատարելիս ինչով է առաջնորդվում՝ ծանոթ, ճանաչած մարդկանց մե՞ջ է փորձում նրանց գտնել, թե գուցե հայտարարություն է տալու, որպեսզի չերեւացող մարդիկ էլ ի հայտ գան, որոնք կարող են օգտակար լինել, նախարարը պատասխանեց. «Հայեցողական պաշտոնների պարագայում առաջնահերթ խնդիր եմ դնում, որպեսզի այդ անձինք կրեն այն արժեքները, որոնք ես եմ կրում, որովհետեւ անմիջականորեն աշխատելու ենք իրար հետ, եւ իրենք են ապահովելու դաշտի հետ կապված այն խորհրդատվությունը, որի կարիքը ունենալու եմ: Իհարկե, խորհուրդ են տալիս մշակույթի գործիչները, քաղաքական թիմը, որովհետեւ ամեն դեպքում խորհրդականները նաեւ քաղաքական դիրքորոշման հետ կապված պետք է ունենան նույն ուղեծիրը: Բացի խորհրդականների հայեցողական պաշտոններից, կան նաեւ այլ մարդիկ, որոնք որոշել են առանց որեւէ ֆորմալության, կամավորական հիմունքներով ստանձնել այդ դերը եւ շատ ինտենսիվ աշխատում են»:

Մշակույթի նախարարի տեղակալների փոփոխություն առայժմ չկա: Լիլիթ Մակունցի խոսքից պարզ դարձավ, որ առաջիկայում դա տեղի կունենա: Ո՞ւմ թեկնածությունները նա կառաջարկի այդ պաշտոնում, ինչ շրջանակներում ու ինչ տարբերակով է գտնելու նրանց, Լիլիթ Մակունցը չմանրամասնեց: «Անկեղծ ասած չէի ուզի այս փուլում քննարկել դա, ունենք այն անձինք, ովքեր առնչվում են թե՛ մշակույթի ոլորտին եւ թե՛ նաեւ քաղաքական որոշակի սկզբունքայնություն ու դիրքորոշում ունեն, պատրաստակամ են ազնիվ կերպով աշխատել եւ կարող են հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնց համար պայքարում էինք»,- ասաց նախարարը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանից տեղեկացանք, որ փոխվարչապետի աշխատակազմում դեռեւս համալրված է հինգ-վեց հաստիք: «Նախ ասեմ, որ մեծ կաբինետ չի լինելու, ամենայն հավանականությամբ՝ մինչեւ տասը հոգանոց աշխատակազմ: Կադրերի հետ կապված խնդիր չկա, բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ կան: Պարոն փոխվարչապետը հաշվի է առնում մասնագիտական հնարավորությունները եւ այդ տեսանկյունից էլ ընդունում է իր աշխատակազմ»,- նշեց խոսնակը, ապա նաեւ հավելեց. «Օրինակ ամենավառ ապացույցը՝ ես, որ ժամանակին եղել եմ փոխվարչապետի կուսակցության ակտիվ քննադատներից մեկը, բայց հիմա ներգարվվել եմ աշխատակազմում: Այսինքն՝ սա վկայությունն է այն բանի, որ հաշվի են առնվում բացառապես մասնագիտական ունակությունները»: Փոխվարչապետի աշխատակազմում առկա թափուր հաստիքներից են օրինակ օգնականի, գործավարի հաստիքները: Կարպիս Փաշոյանի խոսքով, դրանք կարող են համալրվել թե՛ մրցույթի եւ թե՛ անմիջապես առաջարկի միջոցով:

Տպել
5818 դիտում

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև