▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Կա 1 զոհ 4 վիրավոր

 

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Toyota-ն բախվել է ձմերուկով բարձված УАЗ-ին. УАЗ-ը կողաշջվել է. Կա 1 զոհ 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ հուլիսի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքոմ, բախվել են Toyota Camry մակնիշի 51 QC 100 համարանիշի և УАЗ մակնիշի 12 SS 799 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով УАЗ-ը, որը բարձված է եղել ձմերուկով, կողաշրջվել է: Այն դարձի են բերել քաղաքացիները , որից հետո պարզվել է, որ УАЗ-ի վարորդը տեղում մահացել է: Վթարի հետևանքով 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են երկուսը՝ Երևանի, երկուսը՝ Չարենցավանի բժշկական կենտրոններ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Toyota-ի վարրոդն է եղել, ով դեպի Սևան ընթանալիս բախվել է УАЗ-ի հետնամասին: 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին