Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից

Գագիկ Հարությունյանի եղբայրն ազատվել է ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնից

PanARMENIAN.Net - ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ (Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ենթակա է ծառայությունից արձակման օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում-խմբ.) կետի. Արզուման Հարությունյանին ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---