Բաժիններ՝

Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը կայցելեն ԵՊԲՀ

Քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող ականավոր նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին այցելելու են ԵՊԲՀ:

ԵՊԲՀ-ում կայանալիք դասախոսությունը մեծ հնարավորություն կլինի մասնակիցների համար, ովքեր կտեղեկանան պրոֆեսոր Ֆերինգայի՝ գիտության ոլորտում կատարած աշխատանքներին, որոնք մեծապես կապված են մոլեկուլային շղթաների և դրանց կիրառման հնարավորությունների հետ ներկայում և ապագայում:

Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ.-ին քիմիայի ոլորտում արժանացավ Նոբելյան մրցանակի, մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս