Առնվազն ութսուներկու մարդ Է տուժել Իրանի հարավարևմտյան Կոխգիլույեի եւ Բոյերահմեդի նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այս մասին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով շտապ բուժօգնության կենտրոնին:
Երկրաշարժը տեղի է ունեցել մայիսի 7-ին, տեղական ժամանակով՝ ժամը 00:26-ին, Յասուջ քաղաքի մերձակայքում: Երկրաշարժի օջախը գտնվում Էր հինգ կիլոմետր խորությամբ է: Ստորգետնյա ցնցումների հետեւանքով Յասուջում կարճ ժամանակով խախտվել Է Էլեկտրամատակարարումը:
Շտապ բուժօգնության տեղական կենտրոնի ղեկավար Ջալալ Պոուրանֆարդը հայտնել է, որ տեղի 71 բնակչի օգնություն Է ցուցաբերվել դեպքի վայրում, 11 մարդ հոսպիտալացվել Է:
Անցած շաբաթ 5,3 մագնիտուդով երկրաշարժ Էր տեղի ունեցել Յասուջ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Իշանությունների տվյալների համաձայն՝ 133 մարդ է վիրավորվել։