25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դահիճը մեր դիմաց էր, ով մորթեց մեզ»

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում են  նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով դատական նիստերը:

Կացնահարված Թագուհի Մանսուրյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վերքը միայն իր մարմնի վրա չէ: Թագուհին չի ցանկանում հիշել պահը, երբ կացնահարվեց այն անձի կողմից, ով իր երեխայի հայրն էր:

«Վերջին նիստի ժամանակ Վլադիկը շարունակ ստում էր, հայրս չդիմացավ` կին է կորցրել: Վլադիկը ցուցմունք տվեց ու դա սարսափելի պահ էր: Նա անգամ չի հիշում, թե ինչ է եղել:Ես նեղվեցի, երբ հայրս զայրացավ: Մեր դիմաց մեր ընտանիքի դահիճն էր, ով մորթեց մեզ… »,-կիսվեց Թագուհին:

Թագուհին շեշտում է.«Տղայիս երբեք չեմ թողնի շփվի հոր հետ: Նախկինում թողնում էի, այս բոլորից հետո ԴԱՀԿ ծառայությունում երդում կերա` Վլադիկը որդուս կտեսնի միայն իմ դիակի վրայով»:

Թագուհի Մանսուրյանը նշում է , որ տղայի մտապատկերում դեռ ողբերգությունն է:

«Նա դա ապրել էու սթրես է տարել..»,-հուզվեց կացնահարված կինը և չկարողացավ շարունակել խոսքը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի  հունիսի 8-ի գիշերը ժամի 4-ին Երեւանի շենքերից մեկի շքամուտքում Թագուհու նախկին ամուսինը կացնահարեց ամբողջ ընտանիքին՝ Թագուհուն, նրան օգնության հասած՝ մորը՝ Կարինե Մանսուրյանին, որը տեղում մահացել է եւ հորը՝ Վաչագան Մանսուրյանին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ