News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երկխոսությունը միշտ հնարավոր է, կարմիր գիծը դեռ չի հատվել: Դա ավելի լավ է, քան լարվածությունը: Այս մասին ապրիլի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Անթույլատրելի է, որպեսզի հայը դուրս գա հայի դեմ: Սա բացատրություն չունի: Կարմիր գծերը դեռ չեն հատվել: Մենք սթափ ժաղավորդ ենք եւ կարող ենք խնդիրները լուծել խելացի կերպով»,- ասել է նախարարը:

Պատասխանելով հարցին, թե ինչու չի կայացել վարչապետ Սերժ Սարգսյանի եւ բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի միջեւ երկխոսությունը, Վիգեն Սարգսյանը նշել է, որ Փաշինյանը նման ցանկություն չի ունեցել: «Իսկզբանե պարզ էր, որ տեսախցիկների առջեւ լուծում գտնելն ավելի բարդ է, քան վերջնագիր ներկայացնելը: Եթե ​​նպատակը լուծում գտնելն էր, ձեւաչափը պետք է այլ լինի: Փաշինյանն ինքն ասաց, որ երկխոսություն չի ուզում: Վարչապետի պատասխանն ադեկվատ էր», - ասել է նախարարը: Նրա խոսքով՝ հանդիպման ողջ գաղափարն այն էր, որ շատ հարցեր կան, որոնք պետք է քննարկել եւ որոշել, թե ինչպիսին պետք է լինի լուծումը:

Ընդ որում, Վիգեն Սարգսյանը նշել է, որ Փաշինյանը պահանջում է վարչապետի հրաժարականը, խորհրդարանի կողմից ժողովրդավարական վարչապետի ընտրություն, այսինք՝ մեկի, ում Փաշինյանը ժողովրդավարական է համարում: «Եվ ինչպե՞ս պետք է ապրի երկիրը, մինչ անցակցվում են այդ բոլոր գործընթացները», - ավելացրել է Սարգսյանը: «Եթե ընտրություններն անցկացվեին այն սկզբունքով, թե ով ավելի շատ մարդ դուրս կհանի փողոց, ապա ժողովրդավարական երկրները, հավանաբար, կանցնեին այդ սկզբունքին»,- նկատել է նախարարը:

Պատասխանելով հարցին, թե ինչի են պատրաստ իշխանությունները ժողովրդի դժգոհությունը մեղմելու համար, Վիգեն Սարգսյանը նշել է, որ հրապարակում գտնվողներից յուրաքանչյուրն ուզում է հավատալ, որ բարեփոխումներն անմիջապես կլուծեն իրենց խնդիրները: «Եթե այդքան հեշտ լիներ լուծել 2-3 մարդու փոխարինմամբ, աշխարհն այլ տեսք կունենար: Պետք է հիշել, որ քաղաքականության մեջ ամեն ինչ անցողիկ է: Եվ նրանք քաղաքականության մեջ, ինչպես նաեւ պատերազմի ժամանակ, փլավ չեն բաժանում», - ասել է Սարգսյանը՝ հիշեցնելով Կարեն Դեմիրճյանի օրինակները՝ նրա հրաժարականը եւ վերադարձը, Վազգեն Մանուկյանին, Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Նման օրինակներ կան ոչ միայն Հայաստանում. Սաակաշվիլի, Ժակ Շիրակ», - հիշեցրել է Սարգսյանը: Նրա խոսքով՝ սխալ է այն քաղաքական գործիչը, ով կարծում է, որ իրեն միշտ ծափերով են ողջունելու: «Սերել-չսիրելը քաղաքական կատեգորիա չէ: Քաղաքական կատեգորիան լեգիտիմ իշխանությունն է եւ դրանից բխող պարտականությունները: Դժգոհություն կարող է լինել, եւ կան դա արտահայտելու բազմաթիվ ձեւեր»,- նշել է նախարարը:

Հարցին, թե ում հետ երկխոսություն վարել, եթե բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին տարել են անհայտ ուղղությամբ, Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ շարժման մեջ կան նույն գաղափարների կրողները: Նրա խոսքով՝ երկար տարիներ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարելի է վստահորեն ասել, որ նա պատրաստ է լսել ցանկացած ըննդիմախոսի՝  ըսդ որում, ստանալով բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները: «Առանց կարծիքների փոխանակման, մենք փակուղում կհայտնվենք: Դա ոչ ոքի շահերից չի բխում: Մենք բոլորս պետք է իմաստուն լինենք»,- նշել է Սարգսյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ջանքեր են գործադրվում թիմի (իշխանությունների՝ խմբ.) կատարելագործման համար: Նրա խոսքով՝ եթե համեմատել, ապա կարելի տեսնել վերջին տարիների դինամիկան. «Վստահ եմ, որ այս իրադարձությունները կհանգեցնեն նրան, որ թիմը կկատարելագործվի թե կուսակցության ներսում, թե կառավարման մեջ: Սա շարունակական գործընթաց է եւ վարչապետը դրա ուղիղ կրողն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ