News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել է 3 անձ, նրանց մասնակցությամբ զննվել են տեսագրությունները, անհատականացվել գործողությունները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Քննչական կոմիտեն՝ անդրադառնալով ապրիլի 17-ին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպին:

Ըստ ՔԿ-ի՝ քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, զննության են ենթարկվել նաև դեպքի վերաբերյալ առկա տեսագրությունները և միջոցներ ձեռնարկվել ինչպես ականատես անձանց, այնպես էլ՝ Երևան քաղաքի Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում զանգվածային անկարգությունների մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Տեսանյութերում պատկերված անձանցից 3-ը հայտնաբերվել են, անհատականացվել նրանց գործողությունները և ձերբակալվել՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով, հարցաքննվել։

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կասկածյալներն ապրիլի 13-ից սկսած մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում  նախաձեռնած հավաքներին, երթերին, իսկ դեպքի օրը, գտնվելով Երևանի Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկում, իրականացրել անկարգություններ, կոտրել հանրային գույքը, վնասել ոստիկանության մեքենաները։

Կասկածյալները հարցաքննվել են, նրանցից երկուսի մասնակցությամբ զննվել են տեսագրությունները, որի ժամանակ նկարագրել են իրենց գործողությունները՝ ուղղված հանրային գույքի ոչնչացմանը, որոնց հետևանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը։ Հակաիրավական վարքագիծ դրսևորած անձանց տարիքային խումբը, ըստ քրեական գործի տվյալների, տարբեր է՝ ներառելով ինչպես պատանիներին (18 տարեկան), այնպես էլ՝ չափահաս և միջին տարիքի տղամարդկանց (32 տարեկան), նրանցից ոմանք դեպքի օրը գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ։

Զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով ձերբակալվել են 2000 թ. ծնված Վ.Բարսեղյանը, 1986թ. ծնված Ռ.Մուրադյանը և Զ.Բաղդատյանը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ անկարգությունների բոլոր մասնակիցներին հայտնաբերելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
101-րդ օրվա անելիքը. հանել ուժայիններին բիզնեսից, ամրացնել կենտրոնացված կառավարումը եւ չբարիկադավորվել
Վերադարձ հնին հնարավոր չէ, բայց ապագայի տարբերակները շատ են…
Որոշվել է սեղմ ժամկետներում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները. ԵԿՄ փոխնախագահ
ԵԿՄ ազատամարտիկներն ու ԵԿՄ վարչության անդամները խստորեն դատապարտում են տեղի ունեցած...
Արտակ Մանուկյանը նշանակվել է վարչապետի խորհրդական
Ամեն ինչ կանեմ, որ արդարացնեմ ու արժանի լինեմ նման վստահությանը։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը...
Սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. ՀՀ վարչապետ
Հայաստանում էլ իշխանությունը երբեք հավասար բաշխված չի լինելու, որովհետեւ պետք է հստակ լինի, թե ով է իշխանության պատասխանատուն…
Ժողովուրդն իր հաղթանակը չի կորցնի. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունների հնարավոր արդյունքների մասին
Ես համոզված եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդը կտոնի իր հաղթանակը...
Անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ հետ կկանգնենք ընտրական օրենսգրքից, դա կլինի նահանջ. Արփինե Հովհաննիսյան
Ընտրական օրենսգրքի ընդունումը պետք է լինի նույն ոճով ու ձեւաչափով, որով ընդունվել է ներկա ԸՕ-ն…
Ամենաշատ