News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ով շահարկում ա, ինքը շահարկված ա»։ Այսպես է արձագանքել Երկրապահների միության նախագահ Մանվել Գրիգորյանը հարցին, թե լրատվամիջոցներում հաճախ են լուրեր շրջում նրա ունեցվածքի մասին, մասնավորապես՝ նրա 8 մեքենաների մասին։

«8 հատ էլ կնիկ ունեմ։ Ով որ շահարկում ա այդ լուրերը, ինքը շահարկված ա։ Ուրեմն պիտի բան չունենայի, որ չշահարկվե՞ր։ Էն վախտ՝ կռվի ժամանակ, կռվող էինք, զինվոր էինք։ Էն վախտ ես իմ երեխեքին չէի տեսնում, իսկ հիմա թոռ եմ մեծացնում։ 10 տարի մարդու երես չեմ տեսել, առաջնագծի ժողովրդից բացի»,– ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով Ադրբեջանին տարածքներ վերադարձնելու մասին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը՝ Մանվել Գրիգորյանը նշեց, որ իր կարծիքով Նալբանդյանը խոսում էր նոր գրավվելիք տարածքների մասին։ «Հո խոսալով չի։ Դուք էլ ասեք՝ սաղ Ադրբեջանն ենք վերցնում։ Նալբանդյանը նկատի ուներ, որ թազա տարածք վերցնենք, նոր էն վախտ կմտածենք։ Նալբանդյանը ոնց հող կտա։ Չի կարա տենց բան լինի։ Ո՛չ հող կտա, ո՛չ էլ մտադիր ա։ Հո իրա տալով չի, դա ժողովրդի հողն ա։ Դուք լսեցիք նախագահի կտրուկ խոսքը աշխարհի առաջ։ Ստից բաներ մի՛ «պշկորեք»։ Էսօր լավ օր ա, իրար լավ բաներ ասեք։ Մայրերին ողջունեք, այ սրանց»,– ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե անկախությունը մեզ ինչ տվեց, գեներալն ասաց. «Ամեն ինչ, ինչ որ պետք է։ Եթե դու դրանից լավ բան ես սպասում, մի՛ սպասի։ Անկախության սերունդ տվեց, որը  հպարտությամբ կրում է էդ անկախությունը»։

Տպել
Ամենաշատ