2 շաբաթ առաջ համացանցում հայտնվեցին «ամենագեղեցիկ հանցագործի»՝ մոդել Ջերեմի Միքսի և Topshop նորաձևության կայսրության ժառանգորդուհի Խլոյա Գրինի լուսանկարները: Շուտով ամեն ինչ իմացավ Միքսի կինը և բաժանության հայտ ներկայացրեց: Սակայն ըստ աղբյուրների՝ Ջերեմին առաջինն է ձևակերպել փաստաթղթերը: Մոդելը շարունակում է վայելել կյանքը Գրինի հետ, հայտնում է USWeekly-ն:
Պապարացիները սիրահարներին լուսանկարել են Լոս-Անջելեսի լողավազանում: Նրանք լավ ժամանակ են անցկացրել՝ կարծես ոչինչ չի եղել: Նույն օրվա երեկոյան զույգը գնացել է տեղի ռեստորաններից մեկը:
Իսկ Ջերեմիի կինը մտահոգ է իր և նախկին ամուսնու 3 երեխաների համար:
«Նա գիտեր, որ նա ամուսնացած է: Ես կարծում եմ՝ դա աններելի է: Իմ ամբողջ աշխարհը դրանից հետո գլխիվայր շրջվեց: Ի՞նչ եմ ասելու մեր երեխաներին: Սիրտս կոտրված է: Իմ ամուսնությունն իդեալական չէր, բայց ես այն փրկելու հույս ունեի, մինչև այդ լուսանկարները տեսա»,- արևմտյան ԶԼՄ-ներին պատմել է Մելիսան:
Ջերեմի Միքսը՝ կնոջ՝ Մելիսայի հետ
Միքսն առայժմ չի մեկնաբանել իրավիճակը:
Խլոյա Գրինը
Խլոյա Գրինը, Ջերեմի Միքսը և Ջիմ Ջորդանը