Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց

Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի նստավայրում նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ մայիսի 7-ին տեղի ունեցավ Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դատական նիստում քննվել է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը որպես կալանք փոխելու վերաբերյալ  միջնորդությունը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Վարդան Գրիգորյանը ներկայացրեց վճիռը, ըստ որի՝ դատարանը որոշում է կայացրել միջնորդությունը բավարարել և անհապաղ ազատ արձակել ու որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն բնակավայրից չհեռանալու մասին:

Ըստ մեղադրանքի` Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թ. հուլիսի 29-ին Երևանում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչպես նաև փորձել է միանալ 2016թ. հուլիսի 17-ին Երևան քաղաքի ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը զավթած զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել և խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am